Վաշինգտոնը պատրաստ է բանակցել Կիմ Ջոնգ Ունի հետ

Կիմ Ջոնգ Ունը երեքշաբթի օրը չեղարկել է Գուամի հրթիռակոծման իր ծրագիրը, ինչը դրական ազդակներ է ուղարկել Միացյալ Նահանգներ:

Երեքշաբթի օրը Կիմ Ջոնգ Ունը հետաձգել է Գուամ կղզու ամերիկյան հատվածը հրթիռակոծելու իր որոշումը, ինչը մեղմում է Միացյալ Նահանգներ-Հյուսային Կորեա հակամարտության ներկա լարվածությունը:

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի խոսքով՝ այժմ ամեն ինչ կախված է Կիմ Ջոնգ Ունից.

«Մենք հետաքրքրված ենք երկխոսության հնարավորություն փնտրելու հարցում, բայց որոշումը նրանն է»:

Այնուամենայնիվ, ԱՄՆ-ը պնդում է, որ Փհենյանը դադարեցնի բալիստիկ հրթիռների արձակումն ու միջուկային փորձարկումները նախքան Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցում բանակցությունների մեկնարկը:

«Հյուսային Կորեան պետք է ցույց տան, որ շատ լուրջ է մոտենում Կորեական թերակղզին ապամիջուկայնացնելու խնդրին: Նրանք պետք է ավելի շատ ջանք գործադրեն այս ուղղությամբ», - հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Հեդեր Նաուերթը:

Ինչևե, այս դադարը ամենևին չի նշանակում, որ ԱՄՆ-Հյուսային Կորեա ճգնաժամի ռազմական լուծումը հանվել է օրակարգից: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը հայատարերլ է, որ ԱՄՆ-ը պատրաստ է հակահարված հասցնել, եթե Փհենյանը հրթիռակոծի Գուամը:

Վերլուծաբանների համոզմամբ՝ հակամարտության կարգավորման միակ ճանապարհը բանակացություններն են, որին Չինաստանը նույնպես պետք է մասնակցի:

«Պատճառը պարզ է ՝ փողն է: Հյուիսային Կորեայի տնտեսության 90-95 տոկոսը կախած է Չինաստանից։ Չինաստանի ցանկության դեպքում Հյուսային Կորեան մի ակնթարթում պարտության կմատնվի», - գտնում է ծովակալ Ջեյմս Ստավրիդիսը:

Վաշինգտոնը այս առումով դրական միտումներ է նկատում Չինաստանի կողմից՝ հաշվի առնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի վերջին պատժամիջոցների առնչությամբ Չինաստանի դիրքորոշումը: