ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական 5 անդամ երկրների, ներառյալ Գերմանիայի, և պաշտոնական Թեհրանի հետ միջուկային համաձայնագրի ստորագրումից երկու տարի անց, ԱՄՆ-Իրան հարաբերությունները, ըստ Սպիտակ տան, ենթակա են վերանայման:
Ի հակադրություն Դոնալդ Թրամփի «ամենավատ համաձայնագիրն է, որը երբևէ բանակացվել է» գնահատականին՝ ԱՄՆ-ի կառավարությունը հավաստիացրել է, որ Իրանը չի խախտել 2015 թվականի միջուկային համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները:
Ըստ ԱՄՆ-ի օրենսդրության՝ Պետքարտուղարությունը պետք է եռամսյակը մեկ անգամ տեղեկացնի Կոնգրեսին թե արդյոք Իրանը շարունակում է հավատարիմ մնալ 2015 թվականի համաձայնգրի դրույթներին:
Վիեննայում կնքված պատմական համաձայնագրի ստորագրումից երկու տարի անց, նշված համաձայնագրի իրանցի հեղինակը՝ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսին:
Հանդիպման ընթացքում Գուտերեսը վստահություն է հայտնել, որ համաձայնագիրը թերևս Իրանի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթը ապահովելու լավագույն միջոցն է:
Սպիտակ տունը պաշտոնապես հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային գործարքի առնչությամբ ԱՄՆ-ի ներկա վարչակազմի դիրքորոշումը ենթակա է վերանայման: