Ֆրանս-ամերիկյան տարաձայնությունները պահպանվում են

프랑스를 방문한 도널드 트럼프 미국 대통령(가운데)과 부인 멜라니아 여사, 에마뉘엘 마크롱 프랑스 대통령 14일 파리에서 열린 '바스티유의 날' 열병식을 지켜보고 있다.

Նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է իր այցը Ֆրանսիա, որը, հաշվի առնելով կողմերի միջև հակասությունները կլիմայի ու առևտրային հարցերում, ինչպես նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների հետ կապված խնդիրները, այնքան էլ հարթ չի ընթանում:

«Փարիզյան համաձայնագիրը կարող է փոփոխության ենթարկվել: Կտեսնենք ինչ տեղի կունենա: Կանդրադառնանք այս հարցին մոտ օրերին»,- հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը:

«Կլիմայի փոփոխման հետ կապված մենք գիտենք, թե ինչ տարաձայնություններ ունենք: Մենք խոսել ենք դրանց մասին շատ անգամ: Շատ կարևոր է հասկանալ, թե ինչպես կարող ենք վերացնել դրանք: Ես հարգում եմ նախագահ Թրամփի որոշումը»,- ասել է նախագահ Մաքրոնը:

Ֆրանսիան շատ բարձր մակարդակով է պատրաստվել նախագահ Թրամփի այցին: Այս այցը չափազանց կարևոր է նախագահ Մաքրոնի համար, ով ցանկանում է ընդգծել, որ ինքն ուժեղ քաղաքական գործիչ է:

Իր այցի ընթացքում ԱՄՆ-ի նախագահը այցելել է Փարիզի Հաշմանդամների համալիրում գտնվող Նապոլեոնի դամբարան: Նախագահ Թրամփը ներկա է գտնվել նաև Բաստիլի գրավման և Առաջին աշխարհամարտին Միացյալ Նահանգների մասնակցության հարյուրամյակին նվիրված տոնակատարություններին և շքերթին: