Նավալնու աջակիցները պատրաստվում են զանգավածային միջոցառումների

Հուլիսի 8-ին՝ առաջիկա շաբաթ օրը, արդեն 25 օր կալանավայրում գտնվող ռուս ընդդիմադիր ակտիվիստ Ալեքսեյ Նավալնու աջակիցները նախատեսում են մի շարք միջոցառումներ իրականացնել:

Հինգշաբթի օրը Մոսկվայում խուզարկության են ենթարկել ընդդիմադիր ակտիվիստ, Կրեմլի ամենասուր քննադատ Ալեքսեյ Նավալնու նախընտրական շտաբը:

Ակտիվիստների հաղորդմամբ՝ոստիկանությունը բռնագրավել է շտաբում գտնվող քարոզչական նյութերը:

Նավալնին, ով վերջին ամիսներին Մոսկվայում կազմակերպել էր երկու ամենամարդաշատ հակաիշխանական բողոքի ցույցերը, արդեն 25-րդ օրն է, որ գտնվում կալանավայրում՝ հանրային հավաքների և ցույցերի մասին օրենքը բազմիցս խախտելու մեղադրանքով: Նավալնին բանտից ազատ կարձակվի ուրբաթ օրը՝ հուլիսի 8-ին:

Հիշեցնենք, որ քաղաքացիական ակտիվիստ, բլոգեր Ալեքսեյ Նավալնին ավելի վաղ հայտարարել էր, որ մտադրված է մասնակցել Ռուսաստանի 2018 թվականի մարտին կայանալիք նախագահական ընտրություններին, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեր հաստատել նրա թեկնածությունը՝ իր նախկին «Աջ ուժերի միություն» կուսակցության միջոցների յուրացման մեղադրանքների պատճառով: Ակտիվիստը նշել էր, իր դեմ ներկայացված մեղադրանքներն անհիմն են ու պայմանավորված են զուտ քաղաքական շարժառիթներով:

Առաջիկա շաբաթ օրը՝ հուլիսի 8-ին, Ալեքսեյ Նավալնու աջակիցները պատրաստվում են մի շարք միջոցառումների, որի ընթացքում նախատեսում են տարածել իրենց նախընտրական շաբաթաթերթի առաջին համարը՝ 5 մլն օրինակով: Նրանք պնդում են, որ ոչ մի խոչընդոտ իրենց չի ստիպի չեղարկել շաբաթ օրվա միջոցառումները:

«Ինչ էլ, որ լինի, մեզ ոչինչ հետ չի կանգնեցնի», - ասել է Նավալնու ընկեր Նիկոլայ Լյասկինը:

Նավալնու նախընտրական շտաբի առջև կանգնած ոստիկանի խոսքերով, նա և իր գործընկերները մուտք են գործել շտաբ՝ տեղյակ լինելով շենքում՝ շտաբի տարածքի վարձակալության ժամկետների շուրջ տարաձայնությունների մասին: