ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ Սիրիայի ռազմական ղեկավարությունը հետ է կանչել քիմիական զենք կիրառելու հրամանը:
Նախօրեին Սպիտակ Տունը զգուշացրել էր սիրիական իշխանություններին, որ քիմիական զենքի կիրառումը կունենա ծանր հետևանքներ և Սիրիան պատասխանատվության կենթարկվի դրա կիրառման դեպքում:
Պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը, խոսելով լրագրողների հետ, ասել է որ հավանաբար Սիրիայի իշխանությունները լրջորեն են մոտեցել ամերիկյան կողմի զգուշացումներին: Սակայն պաշտպանության նախարարը չի նշել, թե արդյոք սիրիական կողմը ամբողջապես հրաժարվել է այդ զենքի կիրառումից:
Նա նաև չի տրամադրել որևէ ապացույց այս հարցի շուրջ:
ԱՄՆ-ի իշխանությանը մոտ կանգնած աղբյուրներն ասում են , որ այն հատուկ ծառայությունները, որոնք տիրապետում են այդ տեղեկությանը դեռևս չեն տվել սպառիչ պատասխան այս հարցին:
Սակայն մեկ այլ աղբյուր նշում է, որ խոսքը գնում է նույն ռազմակայանի մասին, որտեղից ըստ ամերիկյան կողմի, թունավոր գազի հարձակում է կազմակերպվել ընդդիմության նկատմամբ, որի արդյունքում գրանցվեց 70 զոհ:
Դամասկաոսը հերքել է իր ներգրավածծույունն այս հարցում:
Ասադին աջակցող Ռուսասատանն իր հերթին հայտարարարեց, որ Ասադի դեմ յուրաքանչյուր նախազգուշական գործողություն կստանա արժանի հակահարված:
Ռուսաստանը Սիրիայի հարցում զբաղեցրեց ավելի կոշտ դիրքորոշում այն բանից հետո, երբ ամերիկյան կողմը խոցեց սիրիական ռազմական ինքնաթիռը: Վաշինգտոնն իր հերթին հայտարարել է, որ օդանավը ռմբակոծում էր ամերիկյան դաշնակիցների զորամիավորումները: