700 ներգաղթյալներ փրկվել են Միջերկրական ծովում

APTOPIX EU Libya Migrants

Օրերս մոտ 700 անօրինական ներգաղթյալներ են փրկվել Միջերկրական ծովում, որոնց չորեքշաբթի օրն Իտալիայի իշխանությունները տեղափոխել են Սիցիլիայի Պոցալլո նավահանգստային քաղաքը:

«Ֆոսքարի» անունով նավն այնտեղ է տեղափոխել նաև ներգաղթյալներից մեկի նորածին երեխայի մարմինը, ում չէին կարողացել փրկել փրկարարական աշխատանքների ժամանակ: Երեխայի 26 ամյա մայրը Սոմալիից է: Վերջինիս ևս փրկարարները օգնություն են ցույց տվել:

Ներգաղթյալների այս խումբը փրկվել է երկուշաբթի օրը Լիբիայի ափերից ոչ հեռու: Ընդհանուր առմամբ փրկարարական աշխատանքներին ներգրավված են իտալական ռազմական նավատորմի նավեր, փրկարարներ, մարդասիրական կառույցներ ու մասնավոր անձինք:

Օգնություն ցուցաբերող գերմանական խմբերից մեկը հաղորդել է, որ երկուշաբթի օրվա փրկարարական աշխատանքների ընթացքում զոհվել է 3 ներգաղթյալ: