Իսլամական պետությունը մեղադրում է ԱՄՆ-ի օդուժին չորեքշաբթի օրը Մոսուլի «Հին քաղաքի» միջնադարյան ալ-Նուրի մզկիթի պայթեցման մեջ:
Իրաքի զինված ուժերի փոխանցմամբ՝«Դաեշ»-ը չորեքշաբթի օրը պայթեցրել է Մոսուլի կենտրոնում գտնվող միջնադարյան ալ-Նուրի մզկիթը:
2014 թվականին Իսլամական պետության առաջնորդ ալ-Բաղդադին այս մզկիթում հայտարարել էր, որ Սիրիայում և Իրաքում «Դաեշ»-ի գրավյալ բոլոր տարածքները հանդիսանում են «Իսլամական խալիֆայության» մաս: Պայթյունից հետո Դաեշ-ի «Ամաք» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ պատմական ալ-Նուրի Մզկիթը, իրականում, պայթեցվել է ամերիկյան օդուժի կողմից:
Ըստ նույն աղբյուրի՝ պայթյունները տեղի են ունեցել Մոսուլի «Հին քաղաքում»՝ մզկիթից 50 մետր հեռավորության վրա, Իրաքի հակաահաբեկչական ծառայության իրականացրած հատուկ գործողությունների ժամանակ:
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքը անմիջապես հերքել է հնչեցված մեղադրանքները:
Իրաքի զինուժի մամուլի կենտրոնի տարածած լուսանկարում երևում է, թե ինչպես է մզկիթն ու մինարեթը հողին հավասարվում «Հին քաղաքի» բնակելի տների կողքին:
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքը 2016 թվականի հոկտեմեբեր ամսից առայսօր աջակցում է Իրաքի զինված ուժերին՝ «Դաեշ»-ի դեմ ուղղված օդային և ցամաքային հատուկ գործողություններում, որոնք այս պահին կենտորանացած են Մոսուլի «Հին քաղաքի» մերձակայքում, որտեղ կենտրոնացած են Դաեշ խմբավորման գլխավոր ջոկատները:
Անցած շաբաթ Իրաքի զինված ուժերը հայտարարել էին, որ Մոսուլի կենտրոնը Դաեշ-ի զինյալների վերահսկողությունից վերջնականապես ազատագրելու նպատակով դաշինքը ավելի կոշտ ռազմավարություն է որդեգրել:
2014 թվականի հուլիսի 4-ից առասյօր բոլոր մահմեդականների ինքնահռչակ խալիֆ ա-լ Բաղդադին ռմբոկոծված մզկիթն ու մինարեթը հռչակել էր «իսլամական խալիֆայության» խորհրդանշական կենտրոն:
Այս պատճառով, Իրաքի բանակի հատուկ զորամիավորումները որոշել էին շրջապատել ռմբակոծված մզկիթը Իդ ալ-ֆիտրի՝ Ռամադանի ավարտին նվիրված 3 օրյա տոնի ժամանակ:
Ըստ ամերիկյան և Իրաքի ռազմական աղբյուրների՝ Բաղդադին, Դաեշ-ի այլ գլխավոր պարագլուխների հետ միասին, ներկայումս թաքնվում է Իրաքի և Սիրայի սահմանի մոտակայքում: