Այս շաբաթ մամուլի ուշադրության կենտրոնում ոչ թե Թրամփի Մոսկվայի հետ նախահամաձայնություն ունենալու հարցն է, այլ՝ անցած շաբաթ տարածված տեղեկատվությունը, համաձայնը որի՝ Թրամփը փորձել է խոչընդոտել Միացյալ Նահանգների անցած նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության գործի հետաքննությանը և արդարադատության իրականացմանը:
Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Քոմին մի քանի շաբաթ առաջ Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովում տված իր վկայության ընթացքում նշել էր, որ նախքան իր պաշտոնանկ արվելը, Թրամփը, ԱՄՆ-ի անցած ընտրություններին Ռուսաստանի միջամտության գործում թիրախ չէր հանդիսանում:
«Ոչ մի հետաքննություն չի անցկացվում Պարոն Թրամփի դեմ»:
Առայսօր անձամբ Թրամփի դեմ Ռուսաստանի գործով ոչ մի ապացույց չի ներկայացվել հանրությանը, սակայն Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ռոբերթ Մուլլերի գլխավորած հետաքննությանը փորձում է պարզել Թրամփի կողմից արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մասին տեղեկատվությունը: Քոմին հայտարարել էր, որ Թրամփը, նախքան իրեն պաշտոնանկ անելը, խնդրել էր մասամբ դադարեցնել այս գործի հետաքննությունը:
«Նա ինձ խնդրում էր անել մի բան, որից ես հրաժարվում էի: Կարծում եմ իմ պաշտոնանկ արվելը կապ ունի Ռուսաստանի գործով հետաքննության հետ»:
Դոնալդ Թրամփի փաստաբանները, մեջբերելով Քոմիի վկայությունը, շարունակում են հերքել նրա առնչությունը այս գործին:
«Ռուսաստանի միջամտության գործով նախագահի դեմ ոչ մի հետաքննություն չի անցկացվում»,- հայտարարել է Թրամփի փաստաբան Մարկ Քազովիչը:
Կոնգրեսական Ադամ Շիֆի կարծիքով, - «Թե՛ նախագահ Թրամփը, թե՛ նրա փաստաբանը ցանկանում են թուլացնել Ռոբերթ Մուլլերի դիրքերը, սակայն հարց է առաջանում՝ ինչու՞: Կարծում եմ նրանք ցանկանում են ստեղծել ահնրաժեշտ հիմքեր նրա բացահատումները արժեզրկելու համար: Նրանք, ըստ էության, դատական չեզոքացման ռազմավարություն են կիրառում՝ սկսելով դատախազին հեղինակազրկելուց»:
Այս պահի դրությամբ միայն Ռոբերթ Մուլլերը գիտի, թե ինչ զարգացում և ավարտ կարող է ունենալ Ռուսաստանի միջամտության գործով հետաքննությունը, որը հանրությանը հայտնի կդառնա մի քանի ամիս, կամ նույնիսկ մեկ տարի անց, երբ ավարտվի հետաքննությունը: