Նախարարության հաղորդմամբ հրթիռները բաց են թողնվել ռազմանավից և սուզանավից՝ թիրախավորելով Պալմիրա քաղաքի մոտ Դաեշ-ի զինյալների խմբավորումները:
Ռուսաստանը վստահեցնում է, որ հրթիռակոծման մասին տեղեկացրել է ԱՄՆ-ին, Իսրայելին և Թուրքիային, սակայն հաղորդման մեջ չի նշվում, թե երբ է տեղի ունեցել հրթիռակոծումը:
Վերջին տարվա ընթացքում Պալմիրան հայտնվել է ծանր մարտերի կենտրոնում: Քաղաքը մի քանի անգամ փոփոխաբար անցել է Դաեշ-ի զինյալների և Սիրիայի կառավարական զորքերի վերահսկողության տակ: Այս պահին այն վերահսկվում է սիրիական կառավարական զորքերի կողմից:
Ռուսաստանը շարունակում է աջակցել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին: Միացյալ Նահանգներն ու մի շարք այլ երկրներ քննադատում են Ռուսաստանին՝ Դաեշ-ի դեմ ոչ լիարժեք պայքարելու համար: Ըստ արևմտյան երկրների՝ Ռուսաստանն օգտագործում է Դաեշ-ի դեմ պայքարելու պատրվակը՝ սիրիական ընդդիմության դեմ գործողություններ իրականացնելու համար: