Հյուսիսային Կորեան հայտարարում է, որ բալիստիկ հրթիռի փորձարկումները հաջողված է

This undated photo released by North Korea's official Korean Central News Agency (KCNA) on May 30, 2017 shows a test-fire of a ballistic missile at an undisclosed location in North Korea.

Հարավային Կորեայի ռազմական մարմինները տեղեկացնում են, որ Հյուսիսային Կորեան վերջին փորձարկումների ընթացքում օգտագործել է Սքուդ տեսակի հրթիռներ, որոնց թռիչքը կազմել է 450 կիլոմետր:

Այս փորձարկումները տեղի են ունեցել Մեծ յոթնյակի երկրների գագաթաժողովից անմիջապես հետո։ Գագաթաժողովի ընթացքում Մեծ յոթնյակի երկրների առաջնորդները պահանջել են Հյուսիսային Կորեային դադարեցնել միջուկային փորձարկումները:

Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալությունը հաղորդում է.

«Այս փորձարկման նպատակն էր համոզվելու բալիստիկ հրթիռների կառավարման նոր համակարգերի մեջ, որոնք կարող են խոցել թշնամու օբյեկտները յուրաքանչյուր վայրում: Այն նաև դիտարկել է ինքնակառավարվող սարքի հուսալիությունը, որը պատրաստվել է վերջերս: Փորձարկումն ընդգրկում էր միջին շառավղով հրթիռի բաց թողումը, որը ինքնակառավարվում է համապատասխան հեռակառավարման վահանակի միջոցով»,- տեղեկացնում է հյուսկորեական լրատվական գործակալությունը:

Ամերիկյան խաղաղօվկիանոսային ռազմածովային ուժերը հաղորդում են, որ նրանք հետևում էին հրթիռի 6 րոպեանոց թռիչքին, որը որևէ սպառնալիք չի ներկայացնում Միացյալ Նահանգների համար:

Նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում այս առիթով գրել է, որ այս փորձարկմամբ Հյուսիսային Կորեան անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում իր հարևան Չինաստանի նկատմամբ: Սակայն նախագահն ընդգծել է Չինաստանի ջանքերը՝ միտված Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքի դեմ:

Չինաստանը մի քանի անգամ նշել է, որ դիտարկում է երկխոսությունը որպես Հյուսիսային Կորեայի խնդրի լուծման միակ ուղի: