Մայիսի 29-ին Միացյալ Նահանգներում նշվում է Հիշատակի օրը: Երկրի տարբեր հատվածներում անցկացվում են հիշատակի արարողություններ, շքերթներ և մարզական միջոցառումներ՝ հարգանքի տուրք մատուցելով բոլոր պատերազմներում զոհված զինվորականների հիշատակին:
Արմատներով Խարբերդից, Բոստոնի Համալսարանում ժուռնալիստիկայի ֆակուլտետն ավարտած Ջորջ Ժուսքալյանը` ամերիկյան բանակի ամենամեծ թվով և ամենաբարձր շքանշանների արժանացած հայ զինվորականներից է, ով մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին, Կորեական և Վիտենամի պատերազմներին:
Ժուսքալյանի որդին՝ Գևորգ Ժուսաքալյանը, Ամերիկայի Ձային տված բացառիկ հարցազրույցում պատմել է որոշ դրվագներ հոր մասին իր հիշողություններից:
«Հայրս բավականին մեծ էր, երբ ես ծնվեցի, նա կարող էր լինել իմ պապը: Նրա գիտելիքն ու կյանքի մեծ փորձառությունը հետաքրքիր հետք են թողել իմ կյանքում և սովորեցերել շատ երևույթների նայել այլ դիտակետից: Ասես հանրագիտարանում ապրեի: Այն, ինչ մեզ սովորեցնում էին դպրոցում՝ պատմության դասերին, հայրս անձամբ վերապրել էր, եղել էր այդ բոլոր վայրերում տարբեր ժամանակաշրջաններում՝ սկսած Մեծ դեպրեսիայի տարիներից, Երկրորդ աշխարհամարտից: Նա պատմում էր, օրինակ, թե որտեղ էր այն պահին, երբ սպանեցին Քենեդիին և այլ մանարամասներ, և այդ ամենը շատ հետաքրիր ու ուսոցողական էր ինձ համար»:
Գևորգ Ժուսքալյանի պապը Միացյալ Նահանգներ էր ներգաղթել Խարբերդից նախքան Ցեղասպանությունը՝ 1895 թվականին, իսկ հայրը ծնվել է ԱՄՆ-ում: Գևորգը պատմում է, որ Ջորջ Ժուսքալյանը ավարտելով Բոստոնի համալսարանը՝գաղափար չուներ Երկրորդ աշխարհամարտի , Կորեական և Վիետնամի պատերազմների մասին: Նրա նպատակն էր լրագրող դառնալ, սակայն կյանքը այլ կերպ դասավորվեց: Իսկ Ամերիկյան բանակում ծառայելու որոշումը պայմանավորված էր նրա մեծ հայրենասիրությամբ:
«Ես նույնպես ծառայել եմ ամերիկյան բանակում, սակայն հայրս չի ներազդել իմ որոշման վրա, այլ՝ ոգեշնչել: Ես ցանկանում էի իմ այդ քայլով ավելի մոտենալ ու կապվել հորս հետ ու ավելի լավ հասկանալ նրան, քանի որ մեծացել էի, լսելով նրա բոլոր պատմությունները: Ես մտածում էի, որ անցնելով նրա ճանապարհով, ունենալով նմանատիպ փորձառություններ, ավելի լավ պատկերացում կունենամ աշխարհի ու երևույթների մասին, և ավելի լավ կհասկանամ հորս: Այս պատճառով էլ խնդրեցի, որ ինձ Գերմանիա տեղափոխեն և այն ռազմական շտաբը, որտեղ տեղակայվել էի Շվայնֆորդում, շատ մոտ էր գտնվում այն համակենտրոնացման ճամբարին, որտեղ հայրս գերևարվել էր: Եվ աննկարագրելի զգացում էր, երբ հայրս ինձ այցելեց Գերմանիայում և մենք միասին այցելեցինք այդ վայրը»:
Մեծանալով Մասսաչուսեթս նահանգի Ֆիթչբուրգ քաղաքում՝ հայերի մեջ, և անգամ դրանից հետո, Ջորջ Ժուսքալյանը մշտապես կապ է ունեցել հայերի, հայկական եկեղեցու և հայկական համայնքի հետ:
«Հայրս շատ շփվող մարդ էր: Եվ իր կյանքի տարբեր շրջաններում, արտասահմանում գտնվելիս միշտ փնտրել և կապ է հաստատել հայերի, հայ ընտանիքների հետ, որտեղ էլ, որ եղել է: Հիշում եմ՝ պատմում էր, հաճախ վերցնում էր հեռախոսային տեղեկատուն, փնտրում հայերի ազգանուններ ու կապ հաստատում նրանց հետ: Եվ այդպես ամբողջ կյանքում: Նույնիսկ Երկրորդ աշխարհամարտի տարիներին՝ լինելով գերության մեջ Գերմանիայում՝ հայ ընկեր ուներ այնտեղ:
Ժուսքալյանի մահվանից մեկ տարի անց՝ 2011 թվականին,Վաշինգտոնից ոչ հեռու գտնվող Սենթերվիլ քաղաքի փոստատներից մեկը Բարաք Օբամայի հրամանով վերանվանվել է գնդապետ Ջորջ Ժուսքալյանի անունով:
Your browser doesn’t support HTML5