Եվրոպայում մի քանի տարի տնտեսական լճացումից ու գործազրկության բարձր մակարդակից հետո, հատկապես եվրոյի գոտու մեջ մտնող երկրներում այսօր նկատվում է տնտեսական աշխուժացում: Սակայն հարցականները դեռեւս շատ են, իսկ քաղաքական խնդիրները’ ոչ նվազ:
Եվրոպայում տրամադրությունը բարձր է: Շարունակվում է գեղեցիկ գարունը, իսկ որ ամենակարեւորն է’ 2017 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է 1.7 տոկոսի տնտեսական աճ: Մարտ ամսին Եվրոպական Միության առեւտրից ստացված ավելցուկային շահույթի ծավալները կրկնապատկվել են: Գործազրկության մակարդակն անկում է ապրում:
Դրա պատճառը վերլուծաբաններից շատերի կարծիքով, Չինաստանից պահանջարկի ծավալների աճն է: Աճել է նաեւ ներքին պահանջարկը, ինչը խոսսում է այն մասին, որ տնտեսության վերականգնման ընթացքն ավելի կայուն կարող է լինել, քան անցյալում էր:
Կարեւոր է նաեւ, որ աստիճանաբար հզորանում են տնտեսության այն ճյուղերը, որոնք էին մեծապես տուժել 2008 թվականի ճգնաժամից: Օրինակ’ Պորտուգալիան գրանցել է նախորդ տասը տարիների համար աննախադեմ աճ 2.8 տոկոսի չափով: Նրանից շատ հետ չի մնում Իսպանիան:
Տնտեսական վերլուծաբաններից Ջոն Սպրինգֆորդի խոսքերով, ‘’Մենք այսօր տնտեսության ցիկլային վերականգնման գործընթացի ականատեսն ենք: Եվրոպական Կենտրոնական բանկն ի վերջո սկսել է գործել բնականոն եղանակով, եւ էլեկտրոնային դրամական շրջանառության միջոցով’ իրականացնում դրամական գովելի քաղաքականություն’’:
Սակայն ընդհանուր առմամբ վիճակը դեռ բարվոք համարել չի կարելի: Գործազրկության մակարդակը դեռեւս 9.5 տոկոս է: Իտալիայի տնտեսությունը դեռեւս շատ դանդաղ է առաջ ընթանում, գրանցելով միայն 0.8 տոկոսի աճ:
Մյուս կողմից` Հունաստանը, որտեղ տնտեսական հապաղումը հետ է վերադարձել: Այստեղ նորից սկսվել են գործադուլներ, երբ կառավարությունը ստիպված է կրճատել սոցիալական ծառայությունները, որպեսզի կարողանա ստանալ Եվրոպական Միության հաջորդ դրամական հատկացումները:
Վերլուծաբաններից Լորենցո Կոդոնգոն ասում է, թե եվրագոտին չի կարող գոյատեւել առանց հավելյալ մեծ բարեփոխումների: ‘’Իսկ դա նշանակում է ինտեգրացիայի խորացում: Ինտեգրացիա ոչ միայն ֆինանսական, այլ նաեւ քաղաքական առումներով’’:
Եվրագոտուն տնտեսական բարդ խնդիրներ է իհարկե հարուցում Բրէքզիթը: Միությունից հեռանալու ճանապարհին Մեծ Բրիտանիայում տնտեսական աճը սկսել է դանդաղել, աշխատավարձը’ անկում ապրել:
Սպինգֆորդի խոսքերով, ֆրանս-գերմանական առանցքը նորից դառնում է Եվրոպայի շարժիչ ուժ:
Սակայն նախագահ Էմանուել Մակրոնի քաղաքական մեղրամիսը կարող է շատ կարճ տեւել, քանի որ այստեղ արհմիություններն արդեն իսկ սկսել են հանդես գալ նրա բարեփոխումների ծրագիր դեմ: