Միջազգային հանրությունն անհանգստացած է Հյուսիսային Կորեայի հրթիռի փորձարկման փաստով

Map showing range of missile recently launched by North Korea.

Այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեան փորձարկեց 4500 կիլոմետր հեռահարություն ունեցող նոր բալիստիկ հրթիռ, Միացյալ Նահանգները, Հարավային Կորեան և Ճապոնիան դիմել են ՄԱԿ-ի Անվտագության խորհրդին՝ արտակարգ նիստ հրավիրելու խնդրանքով:

Պաշտոնական Փհենյանը պնդում է, որ նոր տեսակի միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկումները հաջողվել են, որը վերահաստատում է Հյուսիսային Կորեայի միջուկային խոշոր մարտագլխիկ կրելու հնարավորությունը:

Հյուսիսային Կորեայի պաշտոնական KCNA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ հրթիռն անցել է մոտ 800 կիլոմետր, որից հետո այն ընկել է Ճապանոկան ծովը` Ռուսաստանի սահմանից ոչ հեռու:

Ճապոնիան և Հարավային Կորեան խստորեն դատապարտել են փորձարկումներն՝ ընդգծելով, որ դրանք խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերն ու հանդիսանում են մեծ սպառնալիք տարածաշրջանի համար:

Սպիտակ տունը ևս արձագանքել է՝ ընդգծելով, որ փորձարկումները պետք է սթափեցնեն միջազգային հանրությանը և նպաստեն Հյուսիսային Կորեայի դեմ էլ ավելի խիստ պատժամիջոցների կիրառմանը:

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հալին հաստատել է , որ երեքշաբթի օրն Անվտանգության խորհուրդը կքննարկի այս խնդիրը: Նա դատապարտել է Հյուսիսային Կորեայի նոր փորձարկումները:

Փորձագետները կարծում, են, որ Փհենյանն ապագայում ևս կշարունակի իր փորձարկումները, սակայն նրանք գտնում են, որ բռնակալ վարչակարգին անհրաժեշտ են տարիներ՝ ԱՄՆ-ի տարածքը խոցող բալիստիկ միջուկային հրթիռ ստեղծելու համար: