ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Չիանաստանը կօգնի ավելացնել ճնշումները Հյուսիային Կորեայի վրա՝ ստիպելով Փհենյանին դադարեցնել միջուկային ծրագրի զարգացումը:
Անդրադառնալով վերջին օրերին Փհենյանի կողմից իրականացրած միջուկային ու հրթիռային ծրագրերի անհաջող փորձարկումներին՝ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիային Կորեան, ի վերջո, կհասնի հաջողության, «որը չպետք է թույլատրել»:
Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մքմասթերը շաբաթ օրը FOX հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել էր, որ Փհենյանի վերջին հրթիռային փորձարկումը ակնհայտ առհամարանք էր՝ ուղղված միջազգային հանրությանը: Նրա կարծիքով հարկավոր է խստացնել Հյուսիսային Կորեայի հանդեպ ներկայիս պատժամիջոցները և անհրաժեշտության դեպքում՝ պատրաստ լինել դիմելու ռազմական գործողությունների:
Թրամփը հրաժարվել է մեկնաբանել Փհենյանի ձախողված հրթիռային փորձարկումների հետ ԱՄՆ-ի հավանական առնչությունը:
Կորեայի տնտեսագիտական համնալասրանից Թրոյ Սթրանգարոնի խոսքերով, եթե Հարավային Կորեայի առաջիկա նախագահական ընտրություններում հաղթի ձախ-կենտրոնամետ թեկանծու Մուն Ջե Ինը, ապա Հյուսիսային Կորեայի հետ երկխոսութուն վերսկսելու նոր հեռանկարներ կբացվեն, որը կմեղմի ներկայիս լարվածությունը: