Աննա Էշու
ԱՄՆ-ի կոնգրեսական.
Մենք գիտենք, որ ճշմարտությունն անհնար է փոխարինել, ուղղակի անհնար է: Ճշմարտությունը ճշմարտություն է, եւ մենք պետք է շարունակենք մնալ ճշմարտության պահապաններ, որպեսզի մեր սեփական երկրում ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին հաղթանակի: Ինչո՞ւ, որովհետեւ երբ այն ճանաչված չէ, հարթակի հետեւից ձայներ են հնչում՝ վիճարկելով ցեղասպանության ճշմարտացիությունը: Հենց այդ պատճառով է կարեւոր ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ բացառելու համար այսօր տեղի ունեցող ցեղասպանությունները:
***
Ինձ անհարմար է այստեղ ձեր առջեւ կանգնել, իմանալով, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում մենք դեռ չենք հասել նպատակին: Բայց մենք կհաղթենք, համոզված եմ, մենք կհաղթենք: Կհաղթենք համառության եւ քրտնաջան աշխատանքի շնորհիվ Մենք հիշում ենք, որ աշխարհի մյուս կողմում մենք նույնպես մեծ թվով կողմնակիցներ ունենք: