Ռուանդան նշում է ցեղասպանության 23-րդ տարելիցը
Your browser doesn’t support HTML5
Այս տարի Ռուանդայում նշվում է թութսի ցեղախմբի և չափավոր հայացքների հարող հութուների ցեղասպանության 23-րդ տարելիցը: Ապրիլի 7-ին Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում երկրի նախագահ Փոլ Կագամեն մասնակցել է սգո ազգային կրակը վառելու արարողությանը: Կրակը վառ կմնա 100 օր: