Արևելյան Ֆրանսիայի Այանժ քաղաքը հանքարդյունաբերության և մետաղարդյունաբերության շոնրհիվ ժամանակին հայտնի էր որպես «Փոքր Թեքսաս»: Ներկայումս, տնետեսական խնդիրներրի և գործազրկության պատճառով, քաղաքի բնակիչների մեծամասնությունը, ինչպես նաև՝ քաղաքապետը աջակցում են Մարի Լե Պենին:
Ֆրանսիայի երբեմնի տնտեսապես զարգացած Այանժ քաղաքի մետաղարդյունաբերությունն ունի 2000 տարվա պատմություն: Շատերը այն համեմատում էին Թեքսասի հետ:
«Փոքր բիզնեսն այստեղ ծաղկում էր, ինչի շնորհիվ մարդիկ ունեին աշխատանք և բավականին հարուստ էին», - ասում է Այանժի բնակիիչ Բերտրանդ Միշոն:
Չնայած սոցիալիստ Ֆրանսուա Օլանդի 2013 թվականին նախագահական խոստումներին՝ այս գործարանը, որը ամենամեծն էր Այանժում, չվերաբացվեց:
Համատարած գործազրկությունը փոխել է նաև այստեղ քաղաքական մթնոլորտը: Այանժի քաղաքապետ , նախկին կոմունիստ և կենդանիների իրավունքների պաշտպան Ֆաբիեն Ինգլմանը Մարին Լե Պենի ակտիվ աջակիցներից է.
«Մեր երկրի արդյունաբերությունը ծայրաստիճան ծանր վիճակում է: Գործազրկությանը գումարվել են ներգաղթի, անվտանգության և իսլամականացման հետ կապված խնդիրները»:
Հուսեյն Սինանչեվիչը նախկին Հարավսլավիայից Ֆրանսիա է տեղափոխվել աշխատանքի, անվտանգությունն ու ազատ երկրում ապրելու երազանքով.
«Ես և իմ ընտանիքը Ֆրանսիա եկանք 1998 թվականին՝պատերազմի արհավիրքներից խույս տալով: Այն ժամանակ ես ասում էի, որ Ֆրանսիայից ավելի լավ երկիր չկա աշխարհում: Սակայն հիմա առաջվանը չէ, այսօր Ֆրանսիան վերածվել է չափազանց ռասիստական երկրի», - պատմում է Սինանչեվիչը:
Լե Պենի նախագահական արշավի մասնակիցները այլ կարծիքի են:
«Չեմ կարծում՝ նա ռասիստ է: Նա պարզապես անկեղծ արտահայտվող կին է, ում աջակիցների շարքում կան ոչ սպիտակամորթ բազմաթիվ ֆրանսիացիներ», ասում է Մարի Բերնանդինը:
Ավերակների վերածված Այանժում աշխատանք չգտնելու պատճառով տեղացիներից շատերը մեկնում են սահմանամերձ Լյուքսեմբուրգ՝ հավատալով Մարին Լե Պենի նախընտրական խոստումներին: