ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի այսուհետ անօրինական ներգաղթ:
«Սա նոր դարաշրջան է: Սա Թրամփի դարաշրջանն է: Անօրինականությունը, մեր երկրի օրենքների շրջանցումն ու ձերբակալման և ազատ արձակման նախկին քաղաքականությունն ավարտված է»,- հայտարարել է Ջեֆ Սեշընզը։
Երեքշաբթի օրը այցելելով ԱՄՆ-ի ու Մեքսիկայի սահման՝ Ջեֆ Սեշընզը կոչ է արել իրավապահ մարմիններին ավելի շատ կենտրոնանալ անօրինական ներգաղթյալների հանցագործությունների վրա, ներառյալ երկիր անօրինական մուտք գործելն ու մաքսանենգությունը: Նա նաև հայտնեց, թե որ ոլորտում են լինելու բարեփոխումներ, որոնք կվերացնեն նախկին բացթողումները:
«Նախկինում կիրառվող ձերբակալման և ազատ արձակման քաղաքականությունը բացասաբար էր ազդում մեր իրավապահ մարմինների արդյունավետության վրա: Օգտվելով նախագահ Թրամփի հրամանագրից՝ մենք այժմ կկալանավորենք բոլոր չափահաս մարդկանց, ովքեր օրենք կխախտեն սահմանին և ազատ չենք արձակի: Արդեն 25 ներգաղթի ոլորտի դատավորներ աշխատում են սահմանին տեղակայված տաբեր կալանավայրերում»,- հայտարարել է Սեշընզը:
Չնայած հանրության քննադատությանը Թրամփի ներգաղթի քաղաքականության վերաբերյալ, Սեշենը կրկին ընդգծեց, որ ներգաղթյալնների օրենսդրության խախտողները պատասխանատվության կենթարկվեն: