Հյուսիսային Իդլիբ նահանգի Խան Շեյխուն քաղաքի ռմբակոծման զոհերի թվում են 11 երեխաներ: Խումբը տեղեկացնում է, որ ռմբակոծման ենթարկվածներից շատերի մոտ ի հայտ է եկել թունավորման ախտանիշներ:
Բրիտանիայում գործող խումբն ասում է , որ դեռևս պարզ չէ, թե ռմբակոծումը տեղի է ունեցել սիրիական, թե ռուսական ռազմաօդանավերից:
Իդլիբ նահանգը գտնվում է ընդդիմադիր զինյալների վերահսկողության ներքո, ովքեր պատերազմում են Ասադի կառավարության դեմ 2001 թվականից:
Հակամարտության զոհերի թիվը հասել է 400 հազարի: Միլիոնավոր մարդիկ տեղահանվել են կամ դարձել փախստական: Այս առումով սա Երկրորդ աշխարհամարտից հետո ամենախոշոր մարդասիրական ճգնաժամն է:
Նախկինում Ասադի վարչակարգը մեղադրվել է խաղաղ բնակչության դեմ քիմիական զենքի օգտագործման մեջ: Ասադն ու իր կողմնակիցները հերքում են մեղադրանքները: