Թրամփի վարկանիշն ու քաղաքական ձախողումները

Վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշնը ռեկորդային անկում է գրանցել՝ հասնելով 2016 թվականի նոյեմբերին կայացած ընտրություններից հետո նվազագույն ցուցանիշին: Ըստ Gallup Poll-ի հարցումների՝ այն այժմ 35%-է:

Ոգեշնչման համար Թրամփը նախընտրում է վերհիշել իր նախընտրական քարոզարշավը:

«Համընդհանուր շահ հետապնդողները կանեն հնարավորինս այս սխալական համակարգը պահպանելու համար, բայց նրանք կձախողվեն և մենք կհաղթենք, քանի որ մեզ միավորում է մեր հզոր ամերիկյան անցյալը», հայտարարել է Թրամփը Լուիզվիլում՝Քենթաքի նահանգում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Օբամայի առողջապահական ծրագիրը չեղարկելուն միտված անարդյունավետ ջանքերի, և հանրապետականների ներքին պառակտումեների առդյունքում՝ Թրամփը հիմա, ավելին քան երբևէ, աջակցության կարիք ունի: Այս համատեքստում վերլուծաբան Բիլ Գալսթոնը կարևորում է Թրամփի ռազմավարության վերանայումը:

«Սա զգալի պարտություն էր, որը մտորումների և, հավանաբար, հարմար առիթ է նախագահության ուղղվածության, ռազմավարության և մարտավարության կտրուկ փոփոխությունների համար»:

Թրամփի քննադատները, որոնց շարքում է նաև նրա հակառակորդ Ջեբ Բուշը, պահանջում են նրանից նախագահին վայել պահվածք և ցանկանում, որ նա հրաժարվի Թուիթերից:

«Մարդիկ նախագահից այլ վարքագիծ են ակնկալում, իսկ նա ընդհանրապես չի փոխվել: Այս է խնդիրը»:

Իսկ Հիլարի Քլինթոնը խանդավառված է «Օբամաքեր» առողջապահական ծրագիրը չեղարկելու հարցում Թրամփի պարտության առթիվ:

«Այս խայտառակ օրիանգծի տապալումը բոլոր ամերիկացիների հաղթանակն է»:

Անցյալում, ԱՄՆ-ի նախագահներ՝ Ֆրենքլին Ռուզվելթը, Ջոն Քենեդին, Ռոնալդ Ռեյգանն ու Բարաք Օբաման, օրինակ, երկարատև պայքարի արդյունքում ունեցել են օրենսդրական նախագծերի անցկացման պատմական հաղթանակներ:

Ըստ վերլուծաբանների՝ հիմա բոլորի ուշադրության կենտրոնում Թրամփն է, ով իր սխալներով հանդերձ դեռ գտնվում է թեկնածու Թրամփից ՝ նախագահ Թրամփ անցումային փուլում: