Մեծ Բրիտանիան կատարում է առաջին ինքնուրույն քայլերը Եվրոպական Միությունից դուրս

Your browser doesn’t support HTML5

Եվրոպական Միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը պաշտոնապես սկսվեց։ Չորս տասնամյակ Միության կազմում մնալուց հետո այս ապահարզանը շատերի մոտ է վեր հանում այն հարցը, թե արդյոք գլոբալիզացիան բոլոր դեպքերում է ունենում դրական հետեւանքներ, թե ինչ որ ժամանակ առաջ է բերում նաեւ բացասական ազդեցություն։

Եվրոպական Միությունից Մեծ Բրիտանիան դուրս բերելու որոշումն այլեւս անբեկանելի է։ Բայց այս երկրում արդեն շատերն են համոզվում, որ 4Օ-ամյա ինտեգրացիայից հրաժարվելով՝ կարող են շուտով կանգնել խառնաշփոթ իրավիճակի առջեւ։

Տնտեսական հարցերով վերլուծաբան Ջո Մարքենզն ասում է, թե ՝՝Հսկայական այս կառույցից դուրս գալու գործընթացը երկու տարում չի ավարտվելու։ Դրա համար կարող են պահանջվել տարիներ, նույնիսկ տասնամյակներ՛՛։

Անգլիայի Բրիսթոլ քաղաքում գլոբալիզացիայի դեմ այսպես ասած ՝՝ապստամբությունը՛՛ սկսվել էր դեռ 5 տարի առաջ, երբ այստեղ շրջանառության մեջ դրեցին բրիսթոլյան ֆունտ ստերլինգը։ Այս միջոցով էին այստեղ փորձում դրամը շրջանառության մեջ պահել միայն քաղաքի տնտեսության մեջ։

Բրիսթոլում սակայն այսօր ուզում են, որ Եվրոպայի հետ ինտեգրացիան ու ազատ առեւտուրը շարունակվեն, բայց մյուս կողմից զգում են այնպիսի համակարգի կարիք, որը կպաշտպաներ տեղական տնտեսությունն ու մշակույթը։ Այնպես, ինչպես իրենք փորձել են անել իրենց քաղաքում։

Բրէքզիթի ճանապարհը միայնակ անցնելու նախնական վախն այսօր թուլացել է։ Ինչպես Բրիսթոլի բնակիչներն են ասում, իրենք դեռեւս չեն զգացել տնտեսական ինչ որ աղետի հետեւանքներ, ինչից այնքան վախենում էին նախկինում։ Բայց թե ինչ ազդեցություն կզգան եկող մի քանի տարիներին, դա նույնպես չգիտեն։ Սա նրանք անվանում են ՝՝անորոշություն՛՛։


Ու շատերն են կիսակատակ ասում, որ այս ՝՝անորոշության՛՛ համար առաջին մեղավորներն իրենք՝ բրիսթոլցիներն են, որոնք 5 տարի առաջ էին, սեփական տարադրամը շրջանառության մեջ դնելով, ցույց տվել ապահարզանի դիմելու առաջին քայլը։