Թրամփի վարչակազմի կողմից ներգաղթի քաղաքականության խստացման վերաբերյալ իր բողոքն արտահայտող Վաշինգտոնի նոր միջկրոնական նախաձեռնությունը միացավ ԱՄՆ-ում գործող շուրջ 800 նմանատիպ կրոնական խմբերին՝ ի պաշտպանություն հազարավոր անփաստաթուղթ ներգաղթյալների:
Վաշինգտոնի «Ֆոունդրի» միացյալ մեթոդիստական եկեղեցում հավաքված 60 տարբեր կրոնական համայնքների ներկայացուցիչներ մասնակցել են «Sanctuary DMV» միջկրոնական խմբի ստեղծման արարողությանը: Խմբի նպատակը Վիրջինիա և Մերիլենդ նահանգների անփաստաթուղթ ներգաղթյալներին աջակցություն տրամադրելն է:
«Որպես տարբեր կրոններ ներկայացնող միացյալ համայնք, մեր բարոյական պարտքն է ընդվզել անարդար օրենքների դեմ: Այն ինչ մեր ընտանիքների հետ է տեղի ունենում՝ սխալ է», - գտնում է ՊԻԿՈ ազգային կենտրոնից Ռրիչարդ Մորալեսը:
Ի նշան աջակցության, Սպիտակ տնից ոչ հեռու գտնվող Վաշինգտոնի «Չըրչ Ռոու» պատմական եկեղեցու մոտ հավաքվածները մասնակցել են միասնական բողոքի երթի:
«Sanctuary DMV»-ին միացավ ԱՄՆ-ի շուրջ 800 կրոնական համայքներին, որոնք խոցելի խմբում գտնվող ներգաղյալներին խորհրդատվական և այլ կարևոր ծառայություններ են տրամադրում:
«Մեր համատեղ ջանքերն ու շարունակական պայքարն ունեն մեկ հստակ պահանջ՝ արդարություն և հավասարություն մեր հայրենակիցների, մեր քույրերի ու եղբայրների համար թե՛ այստեղ, թե՛ ամբողջ աշխարհում», - ասում է «Նեյշընլ Սիթի» եկեղեցու քահանա Չեմ Ռոդրիգեզը:
Թեպետև ներգաղի թեման ԱՄՆ-ի անցած նախագահական ընրություններում առանցքային դեր խաղաց, միջկրոնական խմբի անդամները հավաստիացնում են, որ իրենց հավատաքն է համախմբում և ոչ թե՝ քաղաքականությունը:
«Բարեփոխումներ Ամերիկայի ներգաղթի ոլորտում» դաշինքից Դեն Սթեյնը գտնում է, որ կրոնական համայանքների ներկայացուցիչները՝ շուրջ 350,000 մարդ, օգտագործում են կրոնը որպես վահան և զբաղվում քաղաքական ակտիվիզմով:
«Այն կարծիքը, որ եկեղեցիները պետք է ներգրավվեն նման գերզգայուն քաղաքական խնդիրներում, անձնական, կրոնական և բարոյական դատողության հարց է, և ամեն մարդ ինքն է որոշում՝ ինչպես վարվի: Ինչևէ, ոչ ոք չպետք է իրեն օրենքից վեր դասի՝ անտեսելով քաղաքացիական անհնազանդության հետևանքները»:
Ըստ կրոնական համայնքների առաջնորդների` [մարդու] իրավունքներն ավելի բարձր են կանգնած յուրաքանչյուր օրենքներից: