Թուրքիան անտեսել է Եվրամիության հանդարտեցման կոչերն այն բանից հետո, երբ Թուրքիայի իշխանությունները խզել են կապերը Նիդերլանդների իշխանությունների հետ և պատժամիջոցներ սահմանել ի պատասխան նիդերլանդական իշխանությունների արգելքին՝ ուղղված Թուրքիայի նախարարների նախաձեռնությանը մասնակցելու Նիդերլանդներում հանրահավաքին ի աջակցություն նախագահ Ռեջեփ Էրդողանի:
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուսն ասել է, որ սահմանված պատժամիջոցները կշարունակեն գործել մինչև Նիդերլանդների իշխանությունները չվերանայեն իրենց մոտեցումները:
«Սա խորը ճգնաժամ է, որը մենք չենք սկսել կամ հասցրել այս կետին: Մենք նման բան չէինք ծրագրել: Նրանք, ովքեր պատասխանատու են այս ճգնաժամը սկսելու համար, պետք է նաև վերացնեն դրա հետևանքները», - ասել է փոխվարչապետը:
Երկու երկրների հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ Նիդերլանդները թույլ չեն տվել Թուրքիայի երկու նախարարների մասնակցել Նիդերլանդներում հանրահավաքին` ի աջակցություն Թուրքիայում անցկացվող հանրաքվեի, որը կարող է ընդլայնել նախագահ Էրդողանի լիազորությունները:
Էրդողանը Նիդերլանդների իշխանության գործողություններն անվանել է ֆաշիստական: Ի պատասխան, Նիդերլանդների վարչապետը, ով նախընտրական պայքարի մեջ է ծայրահեղ ազգայնական, հակաիսլամական կուսակցության հետ, Էրդողանի մեկնաբանությունն անվանել է «խելահեղ ակնարկ»:
Անկարայի սահմանած պատժամիջոցներն Ամստերդամի դեմ ներառում են դիվանագիտական թռիչքների դադարեցումն ու Թուրքիայում Նիդերլանդների դեսպանի վերադարձի արգելումն Անկարա: