Իրանին ԱՄՆ-ը տալու է համարժեք պատասխան, ասում են ԱՄՆ-ի վարչակազմի պաշտոնյաները

Your browser doesn’t support HTML5

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հանդես է եկել ամբողջ Մերձավոր Արեւելքում ՝՝Իրանի ապակայունացնող՛՛ քայլերի մասին հայտարարությամբ։

ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքըլ Ֆլինը դատապարտում է Իրանում հունվարի 29-ին բալիստիկ հրթիռի փորձարկման, ինչպես նաեւ Իրանի աջակցությունը վայելող հութի ապստամբների կողմից Սաուդյան Արաբիային պատկանող նավի վրա հարձակում իրականացնելու փաստերը։

Գերմանական ՝՝Դի Վելթ՛՛ օրաթերթն էր գրել, որ ըստ հետախուզական ծառայություններից ստացված որոշ տեղեկությունների, Թեհրանը փորձարկել է միջուկային մարտագլխիկ տեղափոխելու ունակ՝՝Սումար՛՛ մակնիշի կառավարվող հրթիռ։

Եվ այս փաստերն օգտագործելով՝ Իրանի հետ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի ու ՄԱԿ-ի կնքած համաձայնագրերն անվանում է ՝՝թույլ ու անարդյունավետ՛՛, ինչը, ասում է նա, ավելի է խրախուսել Թեհրանին։

Նոր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներն ասում են, թե ունեն Իրանի հետ խնդիրը լուծելու մի քանի, այդ թվում՝ տնտեսական պատժամիջոցների եւ Իրանի հակառակորդներին աջակցելու տարբերակներ։ Պաշտոնատար անձինք ասում են, թե հույս ունեն, մեջբերում եմ, որ այս ամենը հասկանալով, Թեհրանը կփոխի իր վարքագիծը։

Վաշինգտոնը կոչ է անում նաեւ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ հանդիպում՝ քննարկելու համար Իրանի կողմից բալիստիկ հրթիռի փորձարկման փաստը։

Սակայն, ինչպես Փենսիլվանիայի համալսարանի քաղաքական գիտությունների դասախոս Իան Լուստիքն է ասում ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին, Իրանի նկատմամբ որեւէ գործողության դիմելու հարցում Ամերիկան պիտի ցուցաբերի մեծ զգուշություն։

ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք ասում են, թե Միացյալ Նահանգները տալու է համարժեք պատասխան, սակայն հրթիռի արձակումն ու համարժեք պատասխան տալու հանգամանքն ամենեւին կապ չունեն Իրանի հետ կնքված միջուկային ծրագրի հետ, եվ որ Վաշինգտոնը չի դատապարտում Իրանին այդ գործարքը ոտնահարելու մեջ։