ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է նախագահի հրամանագիր՝ դուրս բերելով ԱՄՆ-ը 12 երկրներից բաղկացած Միջխաղաղօվկիանոսյան առեւտրային համագործակցության համաձայնագրից: Երկուշաբթի օրը Թրամփի ստորագրած նախագահական գործադիր հրամանագիրը ի կատար է ածել վերջինիս նախընտրական շրջանի խոստումը այս համաձայնագրի վերաբերյալ: Թրամփը անվանել է այն «շատ լավ երևույթ ամերիկացի աշխատավորների համար»:
Միևնույն ժամանակ նախագահի Օվալաձև գրասենյակում ստորագրման արարողության ընթացքում նախագահ Թրամփը ստորագրել է հրամանագրեր, որոնցով սառեցվում է դաշնային նոր պաշտոնյաների աշխատանքի ընդունումը և արգելում հասարակական կազմակերպություններին արտերկրում հղիության արհեստական ընդհատման համար ստանալ դաշնային միջոցներ: