Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հաստատել է, որ պետական մարմինները ձերբակալել են Նոր տարվա տոնախմբության ժամանակ Ստամբուլի գիշերային ակումբում հրազենային հարձակման միջոցով 39 մարդ սպանելու մեջ կասկածվող անձին:
Բինալի Յիլդիրիմը հայտարարել է,- «Ահաբեկիչը, ով Նոր տարվա գիշերը հարձակվել էր գիշերային ակումբի վրա ձերբակալվել է Ստամբուլում ոստիկանական գործողության արդյունքում: Նա այժմ հարցաքննության մեջ է»:
Ավելի վաղ, թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ հրաձգություն իրականացնողը եղել է Աբդուլկադիր Մաշարիպովը ասելով, որ նա ձերբակալվել էր Ստամբուլի Էսնուրտի շրջանում:
Ստամբուլի քաղաքապետ Վասիփ Սահինի խոսքերով, Մաշարիպովի մատնահետքերը համընկել են կրակ բացած ահաբեկչի մատնահետքերի հետ։ Վերջինս ծագումով Ուզբեկստանից է, նա վերապատրաստվել է Աֆղանստանում և կասկածվում է, որ Թուրքիա է մուտք գործել 2016 թվականի հունվարին:
Սահինը նաև հավելել է, որ հարձակումը իրականացվել է «Դաեշ» ահաբեկչական խմբավորման անվան տակ: Խմբավորման զինյալները հարձակման համար պատասխանատվությունն իրենց վրա էին վերցրել՝ այն կապելով Սիրիայում Թուրքիայի իրականացրած գործողություններին:
Ավելի քան 40 այլ օտարազգի մարդիկ էին ձերբակալվել այս հարձակման մեղավորի որոնումների ժամանակ:
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Կուրտուլմուսը Թվիթերի իր էջում շնորհավորել է ոստիկանությանը գրելով,- «Ահաբեկչության և դրա հետևում կանգնած ուժերի դեմ Թուրքիայի պայքարը կշարունակվի մինչև վերջ»:
Your browser doesn’t support HTML5