ԱՄՆ-ի հավանական պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի անցած ուղին

Secretary of State-designate Rex Tillerson testifies on Capitol Hill in Washington, Jan. 11, 2017, at his confirmation hearing before the Senate Foreign Relations Committee.

Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ նա առաջ է քաշում Ռեքս Թիլերսոնի թեկնածությունը պետքարտուղարի պաշտոնում ՝ հաշվի առնելով վերջինիս հմուտ բանակցություններ վարողի ունակությունները:

«Ռեքսը մեր օրերի նշանավոր և հմուտ համաշխարհային բիզնես առաջնորդներից է: Նա բազմաթիվ նշանավոր պայմանագրեր է կնքել նավթային և այլ ոլորտներում: Նա մեծ դիվանագետ է»,- ասել է Թրամփը:

Թիլերսոնը չունի դիվանագիտական որևէ փորձառություն, սակայն որպես Exxon-ի ղեկավարության ներկայացուցիչ 1990-ականներից ի վեր, երբ առաջին անգամ հանդիպել է Վլադիմիր Պուտինին, աշխատել է ռուս պաշտոնյաների հետ:

«Ես ճանաչում եմ նրան 1999 թվականից և շատ մտերիմ հարաբերություններ ունեմ նրա հետ»,- ասել է Թիլերսոնը:

2006 թվականին Exxon-ի ղեկավարությունը ստանձնելուց հետո, նրա հարաբերությունները Ռուսաստանի հետ խորացան: Ամենամեծ պայմանագիրը կնքվել էր 2011 թվականին, երբ նա համաձայնության եկավ համագործակցության շուրջ ռուսական պետական Rosneft ընկերության հետ:

Հաջորդ տարի նա հանդիպեց Վլադիմիր Պուտինին՝ համաձայնագիրը վերահաստատելու համար, որը նախատեսում էր միասնաբար նավթի հետազոտում ռուսական Արկտիկայում:

«Պարոն վարչապետ և ընտրյալ նախագահ, շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար: Սա պատմական օր է ExxonMobil-ի և Rosneft-ի համար»:

Պուտինը ասել էր, որ համուզված էր, որ պայմանագիրը կկնքվի և 2013 թվականին ի նշան երախտագիտության Թիլերսոնին պարգևատրեց Բարեկամության շքանշանով, որը ամենաբարձր պարգևն է օտարերկրյա քաղաքացիների համար:

Սակայն Օբամայի վարչակազմը 2014 թվականին խոչընդոտներ հարուցեց հետագա հարաբերությունների զարգացման համար, երբ Ռուսաստանի դեմ սահմանեց պատժամիջոցներ Ղրիմի բռնակցման և Արևելյան Ուկրայինա ներխուժելու մեղադրանքով: Exxon-ը ստիպված եղավ դադարեցնելու համագործակցությունը Rosneft-ի հետ:

Թիլերսոնը քննադատել էր պատժամիջոցները՝ անվանելով դրանք ոչ արդյունավետ: Ըստ նրա, դրանց արդյունքում Exxon-ի կորուստը կազմում է 1 մլրդ. դոլար: Ընկերությունը շարունակում էր ջանքեր գործադրել Կոնգրեսի կողմից հաջորդ նախագահին պատժամիջոցները վերանայելու լիազորություն տալու ուղղությամբ, որը հնարավորություն կտար շարունակել աշխատանքները ռուսական կողմի հետ:

ԱՄՆ-ի սահմաններից դուրս Exxon-ը ներգրավված է Կասպյան ավազանում, Մերձավոր Արևելքում, Նիգերիայում, Անգոլայում և Նորվեգիայում էներգետիկ պաշարների արդյունահանման ծրագրերում: