2016 թվականին Միացյալ Նահանգներում 2.2 մլն նոր աշխատատեղ է ստեղծվել, իսկ աշխատող քաղաքացիների եկամուտներն ավելացել են 2.9 տոկոսով, որը վերջին 7 տարիների ամենաբարձր ցուցանիշն է:
Միեւնույն ժամանակ, վերլուծաբանները նշում են, որ դեկտեմբերին նոր աշխատատեղերի բացման տեմպերը դանդաղել էին, արդյունքում, 2016-ի վերջին ամսվա ընթացքում բացվել է սպասվածից քիչ աշխատատեղ: Նույն վերլուծաբանների խոսքով սակայն, ապագայում ԱՄՆ-ի տնտեսությունը մեկ այլ խնդրի առջեւ է կանգնելու, քանի որ նվազում է լրիվ դրույքով աշխատողների թիվը: Փոխարենն ավելանում է կես դրույքով մի քանի աշխատանք ունեցող մարդկանց թիվը:
ԱՄՆ-ի Առեւտրի բաժանմունքի նոր զեկույցի համաձայն, ավելացել է նաեւ առեւտրի շրջանառության սղաճը, ինչը նշանակում է, որ ամերիկացիներն ավելի շատ ապրանք են ներկրում արտերկրից քան արտահանում: Մասնավորապես, նվազել է ավտոմեքենաների եւ գյուղատնտեսական ապրանքների արտահանումը, միեւնույն ժամանակ, աճել ներմուծվող նավթի քանակը: