Նյու Յորքում ցուրտ եղանակ է, սակայն Ռոքֆելեր կենտրոնը բազմամարդ է: Ինչպես տեղացիներն, այնպես էլ զբոսաշրջիկները գալիս են այստեղ տեսնելու ամանորյա տոնի խորհրդանիշը հանդիսացող 28 մետրանոց տոնածառը:
«Սա հրաշալի է: Լույսերը, տոնածառն ու մարդիկ: Այս ամենը հրաշք է»,- ասում է տարեց մի կին:
Մարդիկ վայելում են տոնական տրամադրությունը: Ամեն տեղ կարելի է նկատել սելֆի անող զույգերին:
«Սա է Նյու Յորքի էությունը: Նյու Յորքը Նյու Յորք չէ, եթե բազմամարդ չէ»,- ասում է երիտասարդ մի կին:
Քաղաքի ամեն մի հատված, լինի դա սահադաշտ, թե շենքերի պատուհաններ, չափազանց գեղեցիկ զարդարված է: Այս օրերին մարդիկ շտապում են կատարել հեռացող տարում իրենց վերջին գնումները:
«Մենք սկսեցինք գնումներ անել Գոհաբանության օրվա տոներից և շարունակում ենք ամանորյա տոներին»,- ասում է մի տղամարդ:
«Ես ամեն ինչ թողնում եմ վերջին րոպեին: Դա իմ թերությունն է»,- ասում է երիտասարդ մի կին:
Նյու Յորքում շատ տեղեր կան այցելելության համար, հատկապես այս օրերին: Քաղաքի փողոցներում կան բազմաթիվ զվարճալի վայրեր, որոնք անվճար են և հասանելի բոլորին:
«Նյու Յորքը հրաշալի մեծ քաղաք է»,- ասում է մի կին:
Քաղաք, որն ունի իր ուրույն դեմքը: