ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամլո խոսնակ Ջոն Քիրբին վրդովմունք է արտահայտել Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության շուրջ: “Միացյալ Նահանգները դատապարտում է բռնության այդ դրսևորումը”,- հայտարարել է Քիրբին։
Ռուսաստանի Դաշնության դեսպանը մահացել է հրազենային հարձակումից ստացված վնասվածքների հետևանքով: «НТВ» և մի շարք այլ լրատվամիջոցների տվյալներով հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ին Անկարայում լուսանկարչության ցուցասրահներից մեկի բացման արարողության ժամանակ:
Պատահարի ժամանակ հրազենային վնասվածք է ստացել ևս երեք մարդ։
Թուրքական «Hurriyet» թերթի հաղորդմամբ պատահարից հետո շենքը որտեղ անցկացվում էր ցուցահանդեսը շրջափակվել է հատուկ ծառայությունների կողմից:
Your browser doesn’t support HTML5