Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է ձևավորել իր վարչակազմը: Որոշ աղբյուրների համաձայն ԱՄՆ հաջորդ պետքարտուղար կարող է նշանակվել Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին:
Ջուլիանին ունի դաշնային դատախազի փորձ, սակայն չունի փորձ արտաքին քաղաքականության ոլորտում, ի տարբերություն այդ պաշտոնը զբաղեցրած այլ գործիչների։
Սակայն Թրամփի քարոզարշավի ընթացքում Ջուլիանին նրա ակտիվ աջակիցներից էր: Նրանք միմյանց ճանաչում են բավականին երկար ժամանակ:
Մեկ այլ թեկնածուներից է Ջոն Բոլթենը, ով զբաղեցրել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը:
Թրամփն արդեն հայտարարել է իր աշխատակազմի ղեկավարի պաշտոնում հանրապետական կուսակցության նախագահ Ռեյնս Փրիբուսի նշանակման մասին: Այս պաշտոնը նախատեսում է նախագահի օրակարգի համակարգում:
Սակայն Սթեֆան Բանոնի նշանակումը գլխավոր խորհրդականի պաշտոնում քննադատության առիթ տվեց աջակողմյան ուժերի, դեմոկրատների ու որոշ հանրապետականների կողմից:
Բանոնի նշանակումը ոգևորությամբ ընդունվեց ազգայնականների կողմից: Նախքան Թրամփի քարոզարշավին միանալը նա ղեկավարում էր ծայրահեղ աջակողմյան Breitbart կայքը:
Թրամփի քարոզարշավի ղեկավար Քելայն Քոնվեն արդարացված է համարում Բանոնի նշանակումը և նշում, որ նա նախկինում եղել է ամերիկյան ռազմածովային ուժերի սպա, իսկ կրթությունը ստացել Հարվարդ համալսարանում: