Արյան լաբորատոր հերազոտության այս նոր մեթոդը կարող է դառնալ քաղցկեղ հիվանդության կանխարգելման կարեւոր մի միջոց։ Այս մեթեդը հայտնաբերում է արյան կարմիր գնդիկներում սկսված մուտացիան, մինչեւ քաղցկեղի ախտանիշների ի հայտ գալը։
Քաղցկեղի դեպքում կհաղթի մա՞հը, թե կյա՞նքը։ Դա կախված է նրանից, թե զարգացման որ փուլում են հայտնաբերում հիվանդությունը։ Իսկ եթե քաղցկեղը հայտնաբերվի մինչեւ դրա ի հայտ գալը, խոսքը կգնա ոչ թե բուժման, այլ կանխարգելման մասին։ Այսօր դրա հնարավորությունը տալիս է արյան լաբորատոր հետազոտության նոր միջոցը, որը մշակել են Ուելսի Սուոնսիի համալսարանի գիտնականները։
Ինչպես համալսարանի պրոֆեսորներից Գարեթ Ջենքինզն է ասում. ՝՝Այս հետազոտության ընթացքում մենք չափում ենք ոչ թե քաղցկեղի առկայությունը, այլ՝ արյան կարմիր գնդիկներում մուտացիան, այսինքն այն փոփոխությունները, որոնք ի վերջո դառնում են քաղցկեղի առաջացման պատճառ՛՛։
Արյան այս հետազոտությունն իրականացվում է լաբորատոր սովորական սարքավորման միջոցով, որը մուտացիայի նշաններ է որոնում արյան կարմիր միլիոնավոր գնդիկների մեջ։ Փոփոխված այս գնդիկները չեն ունենում սպիտակուցներից կազմված այնպիսի մակերեւույթ, ինչպիսին ունենում են առողջ բջիջները։
՝՝Առողջ մարդկանց մոտ մուտացիայի ենթարկված, այսինքն նման թաղանթից զրկված 5 բջիջ կարելի է հայտնաբերել մեկ միլիոն բջիջների շարքում։ Քաղցկեղի դեպքում մեկ միլիոն բջիցներից մոտավորապես 4Օ-ից 5Օ-ն են լինում մոտացիայի ենթարկված՛՛, ասում է գիտնականը։
Հետազոտողներն ուսումնասիրել են կերակրափողի քաղցկեղով հիվանդ 3ՕՕ անձանց արյան բջիջները եւ նկատել, որ մինչեւ քաղցկեղի հայտնաբերումը նրանց մոտ նկատվել է մուտացիայի ենթարկված արյան գնդիկների աճ։ Այսինքն մինչեւ քաղցկեղը կա մի ազդանշան, որը խոսում է դրա մոտալուտ վտանգի մասին։
Գիտնականների խոսքերով, արյան կարմիր գնդիկներում նման բիջիջների աճ գրանցելուց հետո հարկավոր է անցկացնել օրգանիզմի հեղուկների հավելյալ հետազոտություններ, օրինակ՝ շնչառության կամ մեզի միջոցով, պարզելու համար, թե որքան մեծ է քաղցկեղի առաջացման վտանգը։
Իսկ երբ խոսքը ոչ թե հիվանդության մասին է, այլ՝ դրա առաջացման վտանգի, պետք է մտածել ոչ թե բուժման, այլ կանխարգելման մասին, ինչը կարող է կյանք շնորհել միլիոնավոր մարդկանց, կամ ավելի ճիշտ է ասել, շնորհված կյանքը փրկել մահից։