WikiLeaks ընդդեմ Հիլարի Քլինթոնի

wikileaks logo

Երկուշաբթի օրը WikiLeaks կայքը հայտարարել է, որ իր հիմնադիր Ջուլիան Ասանժի ինտերնետային կապը միտումնավոր խափանվել է որոշ պետական մարմինների կողմից:

Թվիթերում կայքը նշել է, որ այն ակտիվացրել է արտակարգ իրավիճակի համար նախատեսված ծրագիր Ասանժի համար: Վերջինս 2012 թվականից մնում է պատսպարված Լոնդոնուի Էկվադորի դեսպանությունում՝ ձերբակալումից խուսափելու համար: Շվեդիան փորձում է հասնել Ավստրալիայի 45 ամյա քաղաքացի Ասանժի հանձնմանը՝ նրան մեղադրելով սեռական ոտնձգության մեջ:

WikiLeaks կայքը չի հայտնում, թե որ երկրի պետական մարմիններին է կասկածում ինտերնետային կապի խափանման մեջ, սակայն կայքի խոսնակը մատնանշել է կայքի հրապարակումները՝ կապված ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինտոնի հետ:

Քլինտոնի ընտրարշավի ներկայացուցիչները հուլիսին հայտարարել էին, որ դեմոկրատական ազգային կոմիտեի էլեկտրոնային նամակագրությունը գողացվել է ռուս հակերների կողմից, և WikiLeaks-ը հրապարակել է գողացված փաստաթղթեր:

Հաշվի առնելով, որ այդ հրապարակումները կենտրոնացած էին միայն դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինտոնի վրա՝ որոշ փորձագետներ կարծիք են հայտնել, որ Ռուսաստանը համագործակցում է WikiLeaks-ի հետ՝ փորձելով խափանել Քլինտոնի նախագահական քարոզարշավը։

Ռուսաստանը հերքում է իր ներգրավվածությունը գողացված էլեկտրոնային նամակագրության պատմության մեջ: