Մեկ ամսից ավելի քիչ է մնացել մինչև նոյեմբերի 8-ի նախագահական ընտրությունները:
Երեքշաբթի օրը Ֆլորիդայում քարոզարշավի ընթացքում Հիլարի Քլինտոնն անդրադարձավ կլիմայական փոփոխության խնդրին:
«Այժմ օվկիանոսի ջերմաստիճանը հասել է ռեկորդային ամենաբարձր ցուցանիշին: Դրա հետևանքով են ուժեղ անձրևեներն ու ջրհեղեղները: Այն ինչ մենք այչմ դիտարկում ենք Հյուսիսային եւ Հարավային Քարոլինա նահանգներում: Հարավարևելքում ծովի մակարդակը բարձրացել է մոտ 30 սանտիմետրով», ասել է Քլինտոնը:
Քլինտոնը նախազգուշացրել է, որ ծովի մակարդակի բարձրացման արդյունքում Ֆլորիդայում մեկ սերունդը կունենա շուրջ 400 միլիարդ դոլարի կորուստ անշարժ գույքի ոլորտում: Նա նաև նշել է, որ կլիմայի փոփոխումը կազդի առողջապահության ոլորտի վրա:
Քլինտոնը ասել է, որ որպես երկրի նախագահ նա կվերածի ԱՄՆ-ը մաքուր էներգիայի գերտերության՝ հետևում թողնելով Չինաստանին և Գերմանիային: ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ և կլիմայի փոփոխման մասին բարձրաձայնող Նոբելյան մրցանակակիր Ալ Գոռը ևս մասնակցում էր Քլինտոնի քարոզարշավին:
Իր հերթին Թրամփը իր քարոզարշավն էր անցկացնում Թեքսասի Սան Անտոնիո քաղաքում: Նա շարունակում է պայքարը՝ չնայած շատ հանրապեականներ դադարել են իրեն աջակցելուց:
Հանրապետական թեկնածուն ունի ընտրողների կայուն բանակ, սակայն վերջերս հրապարակված տեսաերիզը, ուր նորապսակ Թրամփը ասում է, որ փորձում էր սեռական հարաբերություններ ունենալ ամուսնացած կնոջ հետ, կարող է ստիպել ԱՄՆ-ի տարբեր նահանգների չկողմնորոշված ընտրողներին իրենց ձայնը տալ Թրամփի մրցակցին:
Թրամփը հրապարակել է իր ներողություն հայցող տեսահոլովակ, ուր նա ներողություն է հայցում իր խոսքերի համար: Նա նաև հիշեցրեց, որ Հիլարի Քլինտոնի ամուսին, նախկին նախագահ Բիլ Քլինտոնը կապ է ունեցել այլ կանանց հետ, ովքեր, ըստ Թրամփի, ահաբեկման են ենթարկվել Հիլարի Քլինտոնի կողմից:
Հրապարակած տեսահոլովակում Թրամփը ասում է, որ նա ցանկանում է պայքարել անբարենպաստ պայմաններում ապրող ամերիկացիների համար և խոստանում է լինել ավելի լավ մարդ: