ԱՄՆ-ի Կոնգրեսը փորձում է դատական գործ հարուցել ընդդեմ Սաուդյան Արաբիայի

Your browser doesn’t support HTML5

ԱՄՆ-ի Կոնգրեսը քվեարկել է Սաուդյան Արաբիայի դեմ դատական գործ հարուցելու մասին որոշման վրա նախագահ Բարաք Օբամայի վետոն չեղյալ հայտարարելու որոշման օգտին։

Կոնգրեսը պահանջում է 2ՕՕ1 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների կապակցությամբ դատական գործ հարուցել ընդդեմ Սաուդյան Արաբիայի։

Ինչպես սենատոր Ռիչարդ Բլումենթալն է ասում, ՝՝Այս ընտանիքներն այլեւս երբեք չեն տեսնելու իրենց սիրելի հարազատներին։ Սակայն նրանք ուզում են տեսնել արդարություն, որը պիտի գտնեն դատարանում՛՛։

՝՝Իսկ Ահաբեկչության աջակիցների դեմ արդարություն անվանումը ստացած գործառույթն ուժեղ մի ուղերձ կհղի նրանց, ովքեր, այդ թվում նաեւ՝ օտեր երկրների կառավարություններ, աջակցում են Ամերիկայի հողի վրա ահաբեկչական գործողությունները։ Նրանք պիտի պատասխան տան զոհերի հարազատներին, ու պիտի վճարեն սպանությունների ու ավերածությունների դիմաց՛՛, ասում է սենատոր Ջոն Քորնին։

Հակադրվելով նման որոշմանը՝ Սպիտակ տունը պնդում է, որ այն կարող է վտանգի տակ դնել արտասահմանում գտնվող ամերիկացիների կյանքը։

Սպիտակ տան խոսնակ Ջոշ Ըրնեսթի խոսքերով, ՝՝ԱՄՆ-ը աշխարհի շատ ավելի մեծաթիվ երկրների հետ կապեր ունի, քան որեւէ այլ երկիր։ Եվ որեւէ երկրի անձեռնմխելիությունը հարցականի տակ դնելով՝ Ամերիկային կդնենք շատ ավելի մեծ վտանգի տակ՛՛։

Սակայն Կոնգրեսում նաեւ նախագահի քաղաքականության ամենաջերմ աջակիցների մեջ կան ոմանք, ովքեր, ինչպես սենատոր Բեն Քորդինն է ասում, գտնում են, որ ահաբեկչության մեղավորներին արդարատությունից հեռու պահելու հանգամանքն ավելի վտանգավոր է Ամերիկայի համար։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործությունների ընթացքում օդանավեր առեւանգած 19 անձանցից 15-ը Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ են եղել։ Ու շատերն են այն կարծիքին, որ նրանք, այդ գործողություններն իրականացնելիս, աջակցություն են ստացել այս երկրի տարածքից։
Սաուդյան Արաբիայի իշխանություններն իհարկե հերքում են այդ կասկածները եւ ԱՄՆ-ում որոշումն ընդունվելու դեպքում, նախազգուշացնում հնարավոր հետեւանքների մասին։