Ո՞վ հաղթեց Քլինթոն-Թրամփ բանավեճում

Ո՞վ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուների առաջին բանավեճի ընթացքում, դեմոկրատ Քլինթոնը, թե՝ հանրապետական Թրամփը: Բանավեճից անմիջապես հետո անցած մի շարք հեղինակավոր հարցումների համաձայն, մարդկանց մեծ մասը հաղթող է ճանաչել դեմոկրատների թենկածուին, նշելով, որ Քլինթոնը հանգիստ էր եւ ինքնավստահ, մինչդեռ հանրապետական Թրամփը՝ ճնշող եւ չափազանց հաստատակամ:

Քաղաքական վերլուծաբան Դեյվիդ Փլոուֆեի կարծիքով, Թրամփը տապալեց բանավեճը.

«Բանավեճի ընթացքում նա որոշ դեպքերում չէր կարողանում նույնիսկ կենտրանանալ: Այսինքն, կային պահեր, երբ բարդ էր նույնիսկ հասկանալ, թե Թրամփն ինչի մասին է խոսում»:

Նյու Յորքի նախկին քաղաքապետ հանրապետական Ռուդոլֆ Ջուլիանիի տպավորությունը բոլորովին այլ է.

«Քլինթոնը բացահայտեց, որ տնտեսությունից բացարձակ անտեղյակ է: Գործարարներից ավելի մեծ հարկեր պահանջելով, ինչպե՞ս է հնարավոր աշխատատեղերն այս երկրում պահել: Ինչո՞ւ գործարարները պետք է ձգտեն ավել հարկեր վճարել»:

Բանավեճին հետեւող մարդկանց անմիջական հետազոտության համաձայն, տղամարդկանց մեծ մասն աջակցել է տնտեսության վերաբերյալ Թրամփի հայտարարությունները.

«Մենք պետք է վերջ դնենք մեր աշխատատեղերի գողությանը արտերկրից»:

Քլինթոնը կանանց մեծամասնության աջակցությունն է ստացել, երբ խոսել էր զենքի վաճառքի խստացման մասին.

«Եթե մեկին չի թույլատրվում թռչել ինքնաթիռով, նրան չպետք է թույլատրվի զենք գնել»:

Թրամփի ելույթից մեկ այլ պահ, որը դուր է եկել ընտրողներին, վերաբերում է նոր ենթակառուցվածքների ստեղծմանը.

«Մեր երկիրն ունի նոր ճանապարհների, օդանավակայանների, դպրոցների ու հիվանդանոցների կարիք»:

Կանայք կրկին անգամ աջակցել են Քլինթոնի տնտեսական նախաձեռնությունները.

«Խոսքը նվազագույն աշխատավարձի ավելացման եւ կանանց՝ տղամարդկանց հետ հավասար աշխատավարձի երաշխավորման մասին է»:

Թրամփի կողմնակիցների կարծիքով, հանրապետական թեկնածուին անհրաժեշտ էր անդրադառնալ դեմոկրատների առողջապահական բարեփոխումների եւ ներգաղթյալների խնդիրներին, ինչի շնորհիվ հնարավոր կլիներ լիակատար հաղթանակ ապահովել անցկացված բանավեճում: Ինչ վերաբերում է բանավեճին հաջորդած հարցումներին, ապա Հիլարի Քլինթոնի աջակցության աստիճանը կազմում է 46.7 տոկոս, մինչդեռ Դոնալդ Թրամփին աջակցում է ամերիկացիների 44.3 տոկոսը: