Մինչ շատ ամերիկացիներ կենտրոնացած են նախագահական ընտրապայքարի վրա, Վաշինգտոնում մոտենում են բյուջեի քննարկումներին: Դեմոկրատ Սենատոր Բիլլ Նելսոնի և Հանրապետական Սենատոր Ջոն Քորնինի կարծիքով դա կարող է մեծապես անդրադառնալ երկու կուսակցությունների վրա:
Սենատոր Բիլլ Նելսոնին ասում է,- «Այժմ քաղաքական խաղերի ժամանակը չէ»:
Սենատոր Ջոն Քորնինին ասում է,- «Մենք պետք է այս հարցի հետ հաշվի նստենք»:
Կոնգրեսը դեռևս չի կարողացել հաստատել տարվա պետական հաստատությունների ծախսումների օրինագիծը։ Հանրապետականներն ու Դեմոկրատները դեռ պետք է համաձայնության գան ներկայիս բյուջեի և դրա ժամանակավոր երկարաձգման պայմանների շուրջ: ԱՄՆ-ի պետական հաստատությունների գործունեության ժամանակավոր դադարեցումից խուսափելու նպատակով։
Ինչպես միշտ երկու կուսակցությունների գալիք տարվա ծախսումների շուրջ առաջնահերթությունները տարբեր են։
Հանրապետական Սենատոր Մայք Ռաունդսն ասում է,- «Վեց անգամ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները խափանել են Պաշտպանության նախարարությանը բյուջեից ավելի շատ գումար հատկացնելու նախագիծը»:
Դեմոկրատ Սենատոր Դիք Բըրդինը ասում է,- «Ես կքվեարկեմ պաշտպանությանն ուղղված ֆոնդերի ավելացման օգտին, եթե ոչ պաշտպանությանն ուղղված ֆոնդերը նույնպես ավելացվեն: Կրթությանը, անապահով ընտանիքներին տրվող օգնությանը և Հետաքննությունների դաշնային բյուրոյին հատկացվող գումարը նույնպես պետք է ավելացվի»:
Երկկուսակցական բանակցությունները ընթանում են փակ դռների հետևում, սակայն որոշման նշույլ դեռևս չի նշմարվում: Դեմոկրատ սենատոր Բիլլ Նելսոնի կարծիքով, Զիկայի դեմ պայքարը պետք է ուշադրության կենտրոնում լինի:
«Կանգնած ենք հանրային առողջական ճգնաժամի առջև, և դրան պետք է շուտափույթ լուծում տրվի:
Այս տարի, ի տարբերություն նախորդ տարվա, խնդրի շուտափույթ հանգուցալուծման ևս մի կարևոր պատճառ կա, այն է ՝ տարեկան բյուջեի հաստատումը մինչև նախագահական ընտրությունները։