ԱՄՆ-ի բնակչությանը մտահոգում է, որ մյուս տարի երկիրը կհանգրվանի ավելի մեծ թվով փախստականներ

Փախստականների համաշխարհային ճգնաժամի, ահաբեկչական հարձակումների հանդեպ վախի և նախագահական ընտրությունների տատանումների պատճառով փախստականների վերաբերյալ ԱՄՆ-ի օրենքը կռվախնձոր է դարձել:

Ի տարբերություն Արևմյան Եվրոպա ուղևորվող փախստականների, ԱՄՆ-ում հանգրվան փնտրողները պարզապես չեն հայտնվում երկրի ծովափերին: ԱՄՆ-ում ապաստան ստանալու համար դիմորդները անցնում են մի քանի լուրջ հետաքննությունների միջով: ԱՄՆ-ի պետդեպարտամենտի փախստականների և ներգաղթյալների բյուրոից Մարք Սթորելլայի խոսքերով, այդ գործընթացը տևում է մոտ երկու տարի:

«ԱՄՆ մուտք գործող բոլոր խմբերից, ամենամանրակրկիտ ստուգումը անցնում են փախստականները»:

Սակայն դա այն չէ, ինչ ամերիկացիները լսում են նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփից:

«Ես լսել եմ, որ մենք հանգրվանելու ենք 200,000 սիրիացիների: Ո՞վ գիտի, գուցե նրանց մեջ կարող են «Դաեշ»-ի անդամներ լինել»:

Այսպիսի խոսակցությունները ամերիկացիների մոտ վախի զգացողություն են առաջ բերում: Սակայն փախստականների վերաբնակեցմամբ զբաղվող ԱՄՆ-ի ամենախոշոր կազմակերպության ղեկավար Լավինիա Լայմոնի խոսքերով, այդ արտահայտությունները հիմք չունեն:

«Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասնակիցներից ո՛չ մեկը փախստական չէր: Փարիզի կամ ԱՄՆ-ում ահաբեկչություններ իրականացնողներից ո՛չ մեկը փախստական չէր»:

Սակայն ահաբեկչական հարձակումների հանդեպ վախը ԱՄՆ-ի բնակիչների մոտ Սիրիայից կամ որևէ այլ վայրից փախստականներ ընդունելու դժկամություն է առաջացրել:

Լայմոնն ասում է,- «Փախստականների հետ աշխատանքիս 40 տարիների ընթացքում ես երբեք չեմ տեսել, որ այս հարցն այսքան քաղաքականացված լիներ: Այն դարձել է ընտրապայքարի բաղկացուցիչ մասը»:

Անցած տարի Թրամփը և նրա թիմակից շատ հանրապետական կոնգրեսականներ նախագահին կոչ էին անում դադարեցնել փախստականների ընդունումը:

Նախագահ Օբաման անտեսել է այս կոչը և արձագանքելով այն հորդորներին, թե Միացյալ Նահանգները բավականաչափ աջակցություն չի տրամադրում փախստականների համաշխարհային ճգնաժամի պայմաններում՝ իր վարչակազմին հրամայել է այս տարի ընդունող փախստականների թիվը հասցնել 85,000-ի:

Վարչակազմի տվյալներով, մյուս տարի ԱՄՆ-ը կհանգրվանի 110,000 փախստականների, ինչը վերջին քսան տարիներին ամենամեծ թիվն է:

Your browser doesn’t support HTML5

ԱՄՆ-ի բնակչությանը մտահոգում է, որ մյուս տարի երկիրը կհանգրվանի ավելի մեծ թվով փախստականներ