ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Ուկրաինային խնդրանքով քննարկելու է Ղրիմի շուրջ վերսկսված լարվածությունը։
Ռուսաստանը մեղադրում է Կիեւին՝ վիճահարույց թերակղզում հարձակումներ իրականացնելու մեջ։ Ուկրաինան, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ է, խնդրել է փակ դռների հետեւում անցկացնել հրատապ հանդիպում՝ երկու երկրների միջեւ աճող լարվածությունը քննարկելու համար, հատկապես, երբ Ուկրաինան զինված իր ուժերն արդեն բերել է պատրաստ վիճակի։
ՆԱՏՕ-ի բարձրաստիճան մի պաշտոնյա ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին ասել է, թե դաշինքն ուշադրությամբ է հետեւում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բարձր լարվածությունը։
՝՝Ղրիմում Ռուսաստանի ռազմական վերջին գործողությունները չեն կարող նպաստել լարվածության թուլացմանը։ Մենք կոչ ենք անում Ռուսաստանին իջեցնել լարվածությունը՛՛, ասել է նա։
Հիշեցնենք, որ Մոսկվան Ղրիմը բռնակցեց 2Օ14 թվականին ռազմական գործողության արդյունքում, եւ շարունակում է արժանանալ աշխարհի տարբեր երկրների առաջնորդների դատապարտմանը։