Հոդվածի հեղինակների կարծիքով զինված խմբի գործողությունները անակնկալի բերեցին թե՛ հանրությանը, որն անմիջապես անցավ խմբի կողմը և թե՛ օրեր շարունակ լռող իշխանություններին և պետական ԶԼՄ-ներին:
Your browser doesn’t support HTML5
Անդրադառնալով «Սասնա Ծռեր» խմբին «Ֆրիդըմ հաուս»-ի վերլուծաբանները նշում են, թե այն հանգամանքը, որ նրանք ի սկզբանե զինված հարձակում գործեցին, սակայն այնուամենայնիվ զոհերից խուսափելու համար զենքերը վայր դրեցին, կարող է ի վերջո ավելացնել հասարակության համակրանքը նրանց նկատմամբ:
Your browser doesn’t support HTML5
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի վարչակարգին, հոդվածի հեղինակները նշում են, որ նրա նախագահությունից ի վեր երկրում տիրում է բռնապետական իշխանությունը, առաջնորդվելով օլիգարխների շահերից բխող քաղաքականությամբ:
Your browser doesn’t support HTML5
«Ֆրիդըմ հաուս»-ի վերլուծաբանները հոդվածը եզրափակում են այն եզրակացությամբ, որ զինյալներին ահաբեկիչ որակած իշխանությունը, այդպես էլ չընկալեց «Սասնա Ծռեր»-ին աջակցելու հասարակության դրդապատճառներն ու քաղաքական դաշտում ստեղծված իրականության վտանգը:
Your browser doesn’t support HTML5