Մինչ Ռիոյում շարունակվում են դոփինգի և մարդու իրավունքների թեմաները՝ մարզիկները չեն կորցնում աչալրջությունը

Օլիմպիական խաղերին ընդառաջ Ռիո են ժամանում հազարավոր մարդիկ: Սակայն խոսակցությունները Ռուսաստանի արգելված թիմերի և Բրազիլիայում մարդու իրավունքների ոտնահարման շուրջ չեն դադարում:

Այս շաբաթվա սկզբում, Ռիոյի պատմական Իփանեմա լողափը լի էր մարդկանցով: Երեքշաբթի օրը կատարվեց հյուրընկալության վրանի բացման արարողությունը, իսկ Օլիմպիական զբոսայգում Օլիմպիական հուշանվերներ փոխանակվեցին:

«Ես ներկա եմ եղել 16 Օլիմպիական խաղերի և դրանցից 15-ի ժամանակ հուշանվերներ եմ փոխանակել»,- ասում է հուշանվերների կոլեկցիոներ Սիդնի Մարանցը:

ԱՄՆ-ի լողափի վոլեյբոլի թիմը ոգևորված է, որ իրենց Քոփա Քաբանա ափին խաղալու բախտ է վիճակվել:

«Հիանալի է ափին խաղալը: Մենք այսպիսի պայմաններում ենք անցկացնում մեր մարզումերը և իրական լողափին լինելը իսկապես ամեն ինչ փոխում է»,- ասում է ԱՄՆ-ի լողափի վոլեյբոլի թիմի անդամ Էյփրիլ Ռոսսը:

Օլիմպիական խաղերի պատմության մեջ առաջին անգամ աշխարհի տարբեր երկրները ներկայացնող թիմերի մեջ կա մեկը, որն ամբողջովին բաղկացած է փախստականներից: 10 հոգուց բաղկացած թիմում կան մարզիկներ՝ Հարավային Սուդանից, Սիրիայից, Կոնգոյի հանրապետությունից և Եթովպիայից:

Խաղերի բացումից մի քանի օր առաջ օլիմպիական միջազգային կոմիտեն մտահոգություն էր հայտնել, Բրազիլիայում ոստիկանների կողմից կատարվող բռնությունների վերաբերյալ:

«Վերջին երեք ամիսների ընթացքում Ռիոյում ոստիկանների կողմից սպանված մարդկանց թիվը 100 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ամիսների համեմատությամբ»,- ասում է Ռենատա Նեդերը «Ամնեսթի Ինթերնեշընլ»-ի Բրազիլիայի մասնաճյուղից:

Կոմիտեն կրկին պաշտպանել է Ռուսաստանի որոշ մարզիկներին Օլիմպիական խաղերին մասնակցություն ունենալու թույլտվություն շնորհելու իր որոշումը՝ Սոչիի Օլիմպիադայի դոպիգի գործածման սկանդալից հետո։

«Չի կարելի մարդ էակին պատժել՝ իր երկրի ձախողման պատճառով»,- ասում է Օլիմպիական միջազգային կոմիտեի անդամ Թոմաս Բախը:

Ռիոյում ամառային Օլիմպիական խաղերը կսկսվեն ուրբաթ օրը և կավարտվեն օգոստոսի 21-ին, որին կմասնակցեն ավելի քան 10,500 մարզիկներ: