Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը քիչ առաջ հանդես է եկել մամլո ասուլիով, որի ընթացում հայտարարել է, թե անցած գիշեր երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձի հետևանքով զոհվածների թիվը հասել է 161-ի, 1400 մարդ վիրավորվել է: Ավելի քան 2800 մարդ էլ հեղաշրջմանն առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է:
AP գործակալության փոխանցմամբ, տեղի ունեցածը նա բնութագրել է, որպես թուրքական ժողովրդավորության «սև բիծ»՝ խոստանալով, որ հեղշարջման փորձի հեղինակներն «արժանի պատիժ կկրեն»: