Դալասում ոստիկանության դեմ ցույցի ժամանակ, սևամորթ տղայի կողմից սպանված հինգ ոստիկաններից երեքի հուղարկավորության արարողությունը տեղի ունեցավ չորեքշաբթի օրը: Արարողությանը ներկա են գտնվել զոհվածների ընտանիքի անդամները, Դալասի բնակիչներ և երկրի բոլոր մասերից ժամանած իրավապահներ:
Մյուս երկու ոստիկանների հուղարկավորության արարողությունը անցկացվելու է շաբաթվա վերջում: Զոհվածներից՝ Փաթրիք Զամմարիփայի եղբայր Քարլոսի խոսքերով, ինքը չի հասկանում, թե ինչու՞ են եղբորը սպանել, նրա խոսքերով պետք է խաղաղության ուղի գտնել:
«Իմ եղբայրը հերոս է եղել, իրական հերոս, ոչ թե նրանցից ովքեր ճանաչում են ուզում:»:
Լուիզիանայում ոստիկանների կողմից սպանված սևամորթ տղամարդու որդի Ալթոն Սթերլինգը նույնպես խաղաղության կողմնակից է:
«Այլևս չպետք է վեճեր, անհամաձայնություններ, բռնություններ և հանցագործություններ լինեն: Բոլորը պետք է միասնական ընտանիքի պես համախմբվեն»:
Երեք ոստիկանների հուղարկավորության արարողությանը հաջորդել է՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի չորս ժամ տևած զրույցը՝ ոստիկանապետերի, նահանգապետերի և «Black Lives Matter» շարժման որոշ անդամների հետ:
«Այս սեղանի շուրջ չհնչեց որևէ առաջարկ խնդրի շուտափույթ լուծման շուրջ: Քանի, որ այս խնդրի արմատները տարիների և նույնիսկ դարերի հնություն ունեն: Այս երկրում կան մշակութային, ռասայական, չքավորության և մի շարք այլ խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծել մի գիշերվա ընթացքում»:
Նախագահը նշել է , որ ոստիկանական բաժանմունքներին թվում է, թե իրենց անարդարացի են մեղադրում, մինչդեռ փոքրամասնությունների համայնքները համոզված են, որ արդարության հաղթանակը չափազանց երկար է տևում: