Փախստականների մակարդակն աշխարհում ահազանգիչ է

Ըստ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնաժողովի զեկույցի՝ 2015-ն աշխարհում ավելի քան 65 միլիոն մարդ բռնի տեղահանվել է, այս թիվը գրեթե 6 միլիոնով գերազանցում է 2014-ի ցուցանիշներին։ Սա նշանակում է, որ աշխարհում ամեն 113 մարդկանցից մեկը փախստական է։

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպպո Գրանդիի խոսքով, Մերձավոր Արեւելքում, Աֆրիկայում եւ Հարավային Ասիայում ծայրահեղ խնդիրներին ուղղված լուրջ քայլեր չձեռնարկելու դեպքում, փախստականների խնդիրը կարող է դառնալ ապագայի գլխավոր մարտահրավերներից մեկը։ Փախստականների խնդրի լուծման գլխավոր գրավականը աշխարհի մեծ հակամարտությունների լուծումն է։ Սիրիայում ընթացող 5 ամյա պատերազմի արդյունքում տեղահանվել է շուրջ 12 մլն. մարդ։ Ըստ զեկույցի, սա փախստականների ամենալուրջ ճգնաժամն է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից ի վեր։ Անցյալ տարի ամեն րոպե 24 մարդ տեղահանվել է, փախստականների կեսից ավելին երեխաներ են։ Դեռ ավելին, աշխարհում փախստականների 86 տոկոսը հանգրվանել է ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում։Փախստականների թվով Թուրքիան 1-ին տեղում է՝ 2,5 միլիոն ներգաղթյալներով, Թուրքիային հաջորդում են՝ Պակիստանն ու Լիբանանը։ Անցյալ տարի միայն ջրային վտանգավոր ճանապարհներով Եվրոպա ներգաղթածների թիվը գերազանցել է 1 միլիոնը։ Նշենք, որ Սիրիայի պատերազմի սկսվելուց ի վեր Հայաստանը հանգրվանել է ավելի քան 17 հազարա փախստականներ Ըստ Հաֆինգթոն փոստի, Հայաստանը իր երկրի բնակչության քանակի համեմատությամբ ներգաղթյալների ընդունման առում աշխարհում 3 րդ. երկիրն է։