Թրամփը կոչ է անում արգելել մահմեդականների մուտքը ԱՄՆ

Նախագահ Օբաման Օրլանդոյի ահաբեկչական հարձակումը կոչեց հարձակում բոլոր ամերիկացիների դեմ։

՛՛ Այս ահաբեկչությունը ուղղված է ամերիկյան ժողովրդի դեմ։ Բոլորս գիտակցում ենք, որ այս սարսափելի միջադեպը կարող էր կատարվել ԱՄՆ-ի ցանկացած նահանգում։ Ես իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին՝՝, - հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը։

Ներկայացուցիչների պալատի խոսնակ հանրապետական Փոլ Ռայենը մամլո ասուլիսի ժամանակ նշել է, որ ԱՄՆ-ի պայքարը ոչ թե մահմեդականության դեմ է, այլ ծայրահեղականության դեմ։

՛՛ Չեմ կարծում, որ ՄԱՆ մահմեդականների մուտքը արգելելը խոսում է մեր երկրի շահերից, դեռ ավելին, այն հակասում է ոչ միայն հանրապետական կուսակցության, այլ նաեւ ամերիկյան գաղափարներին։ Իրավիճակի վերահսկման խելամիտ միջոց է կատարելագործել անվտանգության միջոցները, այլ ոչ հրահրել կրոնական խտրականություն՝՝։

Նշենք, որ հանրապետականների նախագահության թեկնածու Դոնալդ Թրամփը ներկայացուցիչների պալատի հանրապետական մեծամասնության առաջնորդ Փոլ Ռայենին հակառակ կարծում է, թե ԱՄՆ-ը պետք է փակի սահմանները՝ արգելելով մահմեդականների մուտքը ԱՄՆ։

՛՛ Դոնալդ Թրամփը կոչ է անում փակել ԱՄՆ-ի սահմանները, քանի դեռ մեր կառավարությունը գլուխ չհանի թե ինչ է կատարվում՝՝։

Ի պատասխան Թրամփի այս հայտարարությանը Հիլարի Քլինթընը նշել էր։

՛՛Մահմեդական կրոնի դեմ պատերազմ հայտարարելը խելամիտ չէ։ Դոնալդ Թրամփի բարձր հայտարարությունները հակասում են ԱՄՆ-ի կրոնի ազատության մասին սկզբունքներին, դրանք վտանգավոր են՝՝։

Նշենք, որ ԱՄՆ-ի նախագահ Օբաման հինգշաբթի օրը կմեկնի Օրլանդո զոհվածների ընտանիքներին իր ցավակցությունը հայտնելու։