Մասնակիորեն ոգևորված հանրապետականների նախագահական թեկնածու Դոնալդ Թրամփի պահվածքից՝ ԱՄՆ-ի դեմոկրատները գործուն կերպով իրենց շարքերն են ներգրավում նոր քվեարկողների:
Հարցումները ցույց են տալիս, որ Սթեֆանի Սանդովալի պես լատինամերիկյան ծագումով մեծաթիվ ընտրողների մոտ Դոնալդ Թրամփի հանդեպ հակակրանք կա, հատկապես նրա այն խոստումից հետո, որ ԱՄՆ-ի հարավային սահմանին պատ է կառուցելու:
«Ես նախկինում չափավոր և պահպանողական հայացք ունեի, սակայն տեսնելով, թե ինչպես են այս հարցերից շատերը, այդ թվում նաև Թրամփի պատ կառուցելու խոստումը ազդում մարդկանց վրա, ստիպեցին ինձ ներգրավվել»:
Որոշ դեմոկրատների հրապուրում է Սանդերսի այն խոստումը, որ նա օգնելու է կարիքավորներին: Այրիս Ալմարեզի պես շատերը գումար են տրամադրում նրա ընտրարշավին:
«Երբ ես հնարավորություն էի ունենում նվիրաբերել 15 դոլար, ես դա անպայման անում էի: Այդպես, աստիճանաբար ներգրավվեցի ընտրարշավի մեջ»:
Մեծ թիվ են կազմում նաև Հիլարի Քլինթոնի աջակիցները, որոնցից շատերը անհամբեր սպասում են քաղաքացիություն ստանալու գործընթացի ավարտին, նրա օգտին քվեարկելու համար:
ԱՄՆ-ի բնակչության 17 տոկոսը կազմում են լատինամերիկյան ծագումով ընտրողները: Նախորդ ընտրությունների ժամանակ ամեն երրորդ քվեարկողից մեկը քվեարկել է դեմոկրատների թեկնածուի օգտին, և կարծես թե պատկերն այժմ էլ նույնն է: