Բարաք Օբաման պարգեւատրել է 13 ոստիկանների

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկրի բարձրագույն պարգեւն է հանձնել 13 ոստիկանների, որոնք, իրենց կյանքը վտանգի տակ դնելով, փրկել են քաղաքացիներին։ Հերոսության հասարակական անվտանգության մեդալակիրնեից մեկը բարձրագույն այս պարգեւը ստացավ հետմահու։

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Հերոսության հասարակական անվտանգության մեդալներ շնորհեց 13 ոստիկանների՝ հայտարարելով, որ հանուն այլոց, նրանք պատրաստ են եղել զոհել իրենց իսկ սեփական կյանքը։

՝՝Եթե չլիներ նրանց խիզախությունը, այսօր մեծաթիվ մարդկանց պիտի կորցրած լինեինք՝ մայրեր, հայրեր, որդիներ, դուստրեր, ընկերներ ու սիրած անձինք՛՛, հայտարարել է Օբաման։ Նրա խոսքերով, այս ոստիկանները եղել են այնտեղ, որտեղ ամենից շատն է զգացվել նրանց կարիքը, սակայն նրանք նաեւ արել են ավելին, քան պահանջվում էր որպես պարտականություն։ Ֆիլիադելֆիայի տեսախաղերի խանութներից մեկում է զոհվել ոստիկաններից մեկը, որը զոհվել էր այստեղ զինված մի խմբի հրազենային կրակից։

՝՝Նրանք կանգնել են հրացաններով, դանակներով ու նռնակներով զինված վտանգավոր անձանց դեմ հանդիման։ Սպաներից մեկը ստացել է դանակից հասցված բազմակի վերքեր, մյուսը՝ այրվող մեքենայից վարորդին դուրս հանելու ժամանակ ստացել առաջին աստիճանի այրվածքներ՛՛։

Նախագահի խոսքերով, ոստիկանների անձնվեր աշխատանքն ու հերոսությունը միշտ չէ, որ գնահատանքի է արժանանում։

՝՝Ոչ բոլոր ոստիկաններն են կրելու այն մեդալներից, որ այսօր շնորհում ենք, սակայն ամեն օր են նրանք կրում մեր հասարակական անվտանգության պատվո նշանը՛՛։

Ինչպես ԱՄՆ-ի արդարադատության նախարար Լորեթա Լինչն է ասել արարողության ժամանակ, այսօր պարգեւատրվող ոստիկաններից մի քանիսն այս սխրագործություններն իրականացրել են իրենց ազատ ժամերին ստացած կանչի ընթացքում։

՝՝Ես գիտեմ, որ որեւէ խոսք կամ մեդալ չի կարող փոխարինել այն սխրագործությանը, որին դիմել են մեր ոստիկանները, հրշեջները, դաշնային գործակալներն ու արտակարգ իրադրությունների բուժանձնակազմերը, պաշտպանելու ու ծառայելու Ամերիկայի ժողովրդին՛՛, ասել է նախարարարը։

Հերոսության հասարակական անվտանգության մեդալն առաջին անգամ շնորհել է նախագահ Բիլ Քլինթոնը 2ՕՕՕ թվականին՝ պարգեւատրելով ոստիկանական սպաների, հրշեջների ու առաջին օգնության այլ աշխատակիցների։