Սիրիայի շուրջ ՄԱԿ-ի խաղաղության բանակցությունները սպառնալիքի տակ են

Syrian President Bashar Assad casting his ballot in the parliamentary elections

Սիրիայի ընտրությունները և Հալեպի մարտական գործողությունները սպառնում են Սիրիայի հակամարտության կարգավորման խաղաղ ուղիներ գտնելու ՄԱԿ-ի և տեղի խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու ԱՄՆ-ի ջանքերին:

Միավորված ազգերի կազմակերպությունը Ժնևում քննարկումների նոր փուլ է սկսում Սիրիայի հակամարտությանը վերջ դնելու նպատակով: ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Սթաֆան Դե Միսթուրան հայտարարել է, որ քաղաքական անցում կատարելու գործում կառավարության ու ընդդիմության միջև լուրջ քայլեր իրականացնելու կարիք կա։

Սակայն Հալեպում վեցօրյա մարտերի ժամանակավոր ու երերուն դադարը, թղթակիցների խոսքերով, այնքան էլ հուսադրիչ չէ այս հարցում։

U.S. Ambassador to the U.N. Samantha Power

Նախագահ Բաշար Ալ Ասադի դաշնակից Ռուսաստանը կարծիք է հայտնել, որ քվեարկությունը խաղաղության քննարկումներին և սահմանադրությանը չեն հակասում:

Սակայն ընդդիմությունն ու ընդդիմության աջակիցները ասում են, թե ընտրությունները ապօրինի են և սադրիչ: Իսկ երկրի մեկ երրորդ հատվածում, որտեղ ապրում է բնակչության 60 տոկոսը, որպես թեկնածու է գրանցվել մոտ 3,500 մարդ։

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը զգուշացրել է, որ Հալեպում իրավիճակի թեժացումը սպառնում է շեղել խաղաղ բանակցությունների ընթացքը:

Aleppo

Նա նաև քննադատել է երկրի կառավարությանը, այն բանի համար, որ ապրիլ ամսին մարդասիրական օգնության ընդհամենը երկու շարասյուն է թույլատրել մուտք գործել պաշարված Դարայայի տարածք: Նրա խոսքերով, տեղեկություններ կան, որ այնտեղ երեխաները կմախքների են նման և մարդիկ ստիպված խոտ են ուտել:

Այս ընթացքում ՄԱԿ-ի Համաշխարհային սննդի ծրագրի տվյալներով, Սիրիայի կառավարության վերահսկողության տակ գտնվող Դեիռ Ալ-Զոր քաղաքի մերձակայքում գտնվող տարածքներ է հասցվել օդային օգնություն, որտեղ ավելի քան 200,000 մարդ գտնվում է Դաեշի կողմից պաշարման ներքո:

Your browser doesn’t support HTML5

Սիրիայի շուրջ ՄԱԿ-ի խաղաղության բանակցությունները սպառնալիքի տակ են