ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, անդրադառնալով Բրյուսելում իրականացված ահաբեկչական գործողություններին, նշել է որ Միացյալ Նահանգները պատրաստ է անել անհրաժեշտ ամեն ինչ՝ բարեկամ եւ դաշնակից Բելգիային աջակցելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:
Օբաման, ով այս պահին Կուբայում է գտնվում պատմական այցով, կրկին կոչ է արել աշխարհին՝ միավորվել ահաբեկչության դեմ պայքարում.
«Աշխարհը պետք է միավորվի։ Մենք պետք է միասնական լինենք՝ անկախ ազգությունից կամ ցեղից, պետք է միասնաբար պայքարենք ահաբեկչական գրոհների դեմ: Կարող ենք ու պետք է պարտության մատնենք նրանց, ովքեր սպառնում են մեր անվտանգությանը, ովքեր սպառնում են աշխարհի մարդկանց անվտանգությանը»: