«Եկել եմ այստեղ նշելու երկամյա տարելիցը, բողոքի ալիք, որի ընթացքում մարդիկ զոհվեցին, սակայն դրեցին այս հեղափոխության սկիզբը», - ասում է Օլեկսանդր Վոյևուդսկին:
Վրանները, որոնք խփվել էին ցուցարարների կողմից, երկուշաբթի օրը դեռևս կանգուն էին, որտեղ մարդիկ այսօր էլ անհամաձայնություն են հայտնում ներկա կառավարության հետ:
«Մենք ունենք երեք պահանջ՝ Յացենյուկի կառավարության պաշտոնանկությունը, քանի որ նրանք չեն կատարում իրենց գործը, Մայդանի ցուցարար գործիչների սպանության հետաքննություն և ամենակարևորը` «ո՛չ» ենք ասում ցուցարար գործիչների քաղաքական դատապարտմանը», - ասում է ցուցարար Ալեկսանդր Միսուրան:
Շաբաթ օրը ցուցարարները բռնություններ կիրառեցին: Ազգայնականները հարձակման ենթարկեցին Կիևի և այլ քաղաքների ռուսաստանյան բանկերը, իրենց զայրույթը արտահայտելով Մոսկվայի կողմից 2014 թվականի մարտին Ղրիմի բռնազավթման և արևեյան Ուկրաինայում անջատականներին հովանավորելու փաստի նկատմամբ:
Գերմանիայի ու Ֆրանսիայի արտգործնախարարները երկուշաբթի ժամանել են Կիև Ուկրաինայի ղեկավարներին համոզելու բարեփոխումներ իրականացնել, որոնք անհրաժեշտ են մշտական խաղաղության համաձայնագրի հաստատման համար: Բարեփոխումները նախատեսվում են նախորդ տարի Մինսկում անցկացված բանակցությունների արդյունքներով:
Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ընդգծեց կայունության կարևորությունը Ուկրաինայի ապագայի համար. «Ես գիտեմ, որ դուք չափազանց նվիրված եք ներքին բարեփոխումների ուղուն և համոզված եմ, դուք գիտեք... , մենք գիտենք Արժույթի միջազգային հիմնադրամում վերջին մեկնաբանությունների վերաբերյալ, որոնք ասում են, որ «սկզբունքորեն մենք պետք է աջակցենք, եթե Ուկրաինայում լինի կայունություն՝ քաղաքական կայունություն», - ասում է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
Ուկրաինայի տնտեսությունը լճացել է արևելքում քաղաքական անկարգությունների ու բռնությունների պատճառով: Կիևը նաև իր վրա է կրում փախստականների մեծ բեռը, ովքեր փախել են Ղրիմից և ապստամբների վերահսկողության տակ եղած տարածաշրջանից: